Նա գնաց, ավա¯ղ ու դարձավ կարոտ (խոսք Յուրա Պետրոսի Մելքոնյանի անանց հիշատակին)


Չգիտե°մ, իմաստ ունի՞ արդյոք ինչ¬որ չարագուշակություն տեսնել այն տխուր զուգադիպության մեջ, որ և մեր ընկերությունը պետք է քառասուն տարի տևեր և ես, ավա¯ղ, չկարողանալով մասնակցել թաղմանդ, միայն «քառասունքիդ» պետք է հնչեցնեի քո այս անսփոփ կորստից բխած, իմ այս ցավագոռուն գրավոր խոսքը... չգիտեմ, գուցե և ունի£ Չէ՞ որ պատահաբար ոչինչ չի լինում£ Բայց փառք Աստծո, որ գոնե այսպես հասցրի, թե չէ ինձ` երբեք չէի ների£ Չէ՞ որ հիշատակի հավերժության առումով հենց գրավոր խոսքն է (էն էլ` ցավախոսական) իր մնայուն արժեքի մեջ և ոչ թե, կներեք, շիրիմին դրվող ծաղիկները£ ...Անխիղճ, ինչո՞ւ շտապեցիր£ Գոնե ևս 10 տարի ապրեիր, որ քո հյուրընկալ օջախում այդժամ բացվեր արդեն մեր (և ոչ միայն մեր) կեսդարյա ընկերության հոբելյանական սեղանը և դու նորից, քո իմաստուն խոսք ու կատակով` զարդարեիր այն... Սակայն, էս ինչե՞ր եմ երազում. էդ ե՞րբ են բոլոր երանիները մի տեղում լինում£ Չէ՞ որ կյանքում, ցավոք, միայն վիշտն է մեկտեղվում կորստի հետ և մեկ էլ, որպես միակ սփոփանք` անանց վերհուշն ու այրող կարոտը, իրենց հիմքում ունենալով հավերժ ներկայի թողած բարի անունն ու գործը£ ...Սիրելի Յուրան կար այնպիսին, ինչպիսին չէր կարող չլինել (իմա` մարդկանց պետքական ու մտերիմ)£ Որպես ազնվազարմ մտավորական ընտանիքի արժանավոր զավակ, նույնպես բարեկիրթ ու խորագիտակ (Արամ Պետրովիչի ականջը կանչի), նա հրաշալի տիրապետում էր նաև ճիշտ սիրել¬սիրվելու դժվար արվեստին, որի շնորհիվ էլ կարողացավ իր կյանքն անվարան կապել մի այնպիսի հալալ կաթնակեր ու նույնպիսի մտավորական հայուհու հետ, որ միասին կարողանային ազգն ու տոհմը հարստացնել այնպիսի անզուգական սիրասուն բալիկներով ու թոռնիկներով, ինչպիսիք այսօր կան£ ...Մեր ընկերությունը (նրա, իմ և Ռոլանդ Թոռչյանի) սկսվեց 1970 թվականից, երբ ինքն արդեն ՍՍՀՄ¬ով մեկ մեծ ճանաչում ունեցող «Ռաստր» գործարանի թափով տնօրենն էր, իսկ ես` հենց գործարանի քիփ կողքին կառուցված (Նոր¬Նորքի 3¬րդ զանգված) N 143 դպրոցի... Մենք առավել մտերմացանք, երբ մտանք «շեֆական» կապերի մեջ, իսկ Ռոլանդը շուտով դարձավ Խորհրդային շրջանի գործկոմի նախագահի տեղակալ և կարողացավ նպաստել, որ ես գործարանին հատկացնեմ մի փոքր տարածք, իսկ Յուրան` դրա դիմաց, ՍՍՀՄ¬ով մեկ` մի աննախադեպ շեֆական կամեցողություն... 700 մետր երկարությամբ քարե պարիսպ, ՀԿԿ կենտկոմի անզուգական Առաջին քարտուղար Կ. Ս. Դեմիրճյանի բարձր հովանու ներքո` համակարգչային կաբինետի ստեղծում և մեր սեփական դպրոցական հեռուստակենտրոնի տեխ. հագեցում, դպրոցի բակում, նրա 10-ամյակի պատվին (1979 թ.), ազգասիրական համառ ջանքերով վեր խոյացած (ինչպես, ժամանակին, Անդրանիկ զորավարի արձանը` Ուջանում) Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» հուշակոթողի ճարտարապետական միջավայրի ձևավորում և բարեկարգում... և (որը պակաս աննախադեպ չէր, քան առաջին երեքը) շեֆ¬գործարանի բնակ¬ֆոնդի հաշվին, հնգամյակը մեկ, դպրոցի կարիքավոր ուսուցիչներից երկուսին` բնակարանով ապահովում, որի իրագործման արդեն երրորդ տարում, մեր կոլեկտիվի միջնորդությամբ (բնականաբար` ՀԿԿ Խորհրդային շրջանի առաջին քարտուղար Միքայել Մկրտչյանի, գործկոմի նախագահ Լյուդմիլա Բլաժենայի և ԽՍՀ լուսավորության նախարար Սեմյոն Հախումյանի վճռորոշ միջամտությամբ) ՍՍՀՄ լուսավորության նախարարությունը Յուրի Պետրովիչին պարգևատրեց «Դպրոցի բարերար-բարեկամ» ոսկե մեդալով, որը Հայաստանում եղավ միակն ու ՍՍՀՄ փլուզումից հետո` դարձավ վերջինը... Ոչ միայն սույն հիրավի զարմանահրաշ փաստերի, այլև բոլոր առումներով Յուրան ընդհանրապես այդպիսին էր և միշտ ձգտում էր կյանքը լավացնել այնտեղ, որտեղ ինքն էր և դրանով միշտ արժանի դառնում մնալու Մեծն Թումանյանի «Մարդու գործն է միշտ անմահ» իմաստախոսության բարձունքին£ Յուրա Պետրոսի Մելքոնյանը իր իմաստալից կյանքն ապրեց նախ իր հարազատներին, հետո իր ընկերներին ու բարեկամներին, հող հայրենիին ու իր ժողովրդին անմնացորդ նվիրվելու և նրանց միշտ պետքական ու մտերիմ լինելու ոսկե կանոնով, ու իր ետևից թողնելով անանց ու բարի հիշատակ` գնաց դեպի հավերժություն ու դարձավ ԱՆՀԱԳ ԿԱՐՈՏ£ Խոնարհումով` Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ