ՋՐԻԿ ԳՆԱՃ


Դեռ մինչև վերջերս մարդիկ սիրում էին համեմատել բենզինի ու հանքային ջրի մեկ լիտրի գինն ու տարակուսելով եզրակացնում էին, թե Հայաստանում, ի շարս այլ անոմալիաների, վառելիքն ու ջերմուկը նույն գինն ունեն£ Դժվար է ասել, թե այս խոսակցությունները երբ հասան վառելիքային շուկան տնօրինողների ականջին, բայց ստացվեց այնպես, որ վերջիններս ինչ¬որ պահից որոշեցին նշված «անհարթությունը» կարճ ժամկետներում վերացնել£ Հանքային ջուրը չէժանացավ, բայց բենզինի գինը սկսեց աճել. համեմատությունն էլ հնացած ու անիմաստ դարձավ£ Իհարկե, հնարավոր է, որ ջուրը թանկանար, և համեմատության արդիականությունը պահպանվեր, բայց, ինչպես հայտնի է, պղպջակներով ջրի շուկայում առայժմ ոլորտը տնօրինելու հարցերն են ինչ¬որ մարդկանց միջև լուծվում, և կարելի է ենթադրել, թե միայն նշված խնդիրները լուծելուց հետո վերջիններս թանկացումների մասին կսկսեն մտածել£ Իսկ նախորդ շաբաթ, հակառակ միջազգային շուկաներում անփոփոխ մնացած ցուցանիշներին, մերոնք անսպասելիորեն որոշեցին ու մի տասը րոպեի ընթացքում հանրապետությունով մեկ բենզինի մեկ լիտրի գինը տասը դրամով թանկացրին£ Համատարած գնաճի պայմաններում տասը դրամն անշուշտ աննշան գումար կարելի է համարել, եթե մեր հայրենակիցներն իրենց երկաթյա նժույգներին օրական մեկ լիտր բենզինով միայն «կերակրեին»£ Բայց խնդիրը հատկապես սպառման ծավալները չեն, քանի որ լիտրը մեկ դոլար արժողությամբ թանկարժեք հեղուկի ներկայիս գնի ուղիղ կեսը ձևավորվել է գործող գներին ժամանակ առ ժամանակ հավելվող տասական դրամների արդյունքում£ Նման գնաճային հետևողականությունը ոլորտը տնօրինողներին հիմա էլ է քիչ անհանգստացնում, քանի որ լուսնից իջած ցանկացած մեկն անգամ կարող է վերջիններիս հավատացնել, թե իրենց ապրանքն, ինչպես ասենք` հացը, ցանկացած պարագայում և անկախ նորացվող գնից, միևնույն է, սպառվելու է£ Եվ, այնուամենայնիվ, հավանական է, որ վառելիքի շուկան տնօրինողները նարդի խաղալով ու գարեջուր խմելով են իրավիճակը վերլուծում... Թանկացումից հետո նրանք «արդարացել» են, թե ապրիլի 1¬ից գործելիք գազի նոր սակագինն է նման նախաձեռնողականության մղել իրենց£ Թե ինչ կապ ունեն ռուսական «Գազպրոմի» կամայականութ յունները բոլորովին այլ վայրերից ներկրվող վառելիքի գների հետ, բնականաբար չի մեկնաբանվում£ Նարդին ու գարեջուրը, սակայն, ստիպել են տրամաբանել, թե տեղի ունեցածն առիթ է, որն առայժմ միայն ապրիլից ապրիլ է ընձեռվում, և դրանից չօգտվելը «հարիֆություն» կլինի... Վառելիք ներկրողները չեն երդվել կամ որևէ փաստաթուղթ չեն ստորագրել գները տևականորեն անփոփոխ պահելու մասին£ Բայց նման մի պայմանավորվածություն խախտելու ինքնագլխություն հիմա էլ ջրամատակարար ընկերությունն է ստանձնել£ Հայաստանում, փաստորեն, բոլոր տեսակի հեղուկներն են թանկանում, այդ թվում նաև մեր երկրի խորհրդանիշերից մեկը համարվող քաղցրահամ ջուրը£ Այն, որ շատ դեպքերում քաղցրահամ հեղուկին պարզապես ժանգաջուրն է փոխարինում` դա այլ խոսակցության թեմա է£ Մինչդեռ թանկացման հայտին զուգահեռ արժե վերհիշել, որ ըստ այս ընկերության վաղուց տրված խոստումների` ներկայում ուղիղ հակառակ գործընթացի ականատեսը պետք է լինեինք£ Այս կառույցը դեռևս հինգ տարի առաջ կառավարության հետ պայմանագիր է կնքել` խոստանալով, թե մեկ անգամ էլ ջուրը թանկացնելուց հետո և հաստատվելիք գինը երեք տարի պահպանելու դեպքում բոլոր հնարավոր ներդրումներն ավարտված է համարելու£ Կարճ ասած, այն ժամանակ ջրկիրները խոստացել են կարճ ժամանակ անց 93 դրամ արժողությամբ սակագին հաստատել£ Մինչդեռ նորերս ներկայացված հայտում սևով սպիտակի վրա 200 դրամը գերազանցող սակագնի հաստատման ճանապարհն է անշեղորեն հարթվում£ Հետաքրքիր է` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիշում ու հիշեցնելո՞ւ է գնաճ երազող ջրաբաշխներին` իրենց երբեմնի խոստում¬պայմանը£ «Երևան Ջուր» ընկերությունն, այնուամենայնիվ, ազնվության ու սեփական խոստմանը տեր չլինելու ոչ թե բացառիկ, այլ հերթական օրինակն է դառնում£ Միակ տարբերությունը (հանքային ջրի, բենզինի կամ ծորակի ջրի, թե մեկ այլ ապրանքատեսակի դեպքում) ընտրված ժամանակահատվածն է£ Գազն ապրիլի 1¬ից է թանկանում, բենզինն ավելի շուտ թանկացրին և մի տասը դրամով էլ ապրիլի 1¬ից կթանկացնեն, ջուր մատակարարողներն էլ հունիսի 1¬ն են նոր սակագները գործի դնելու հարմար ժամանակահատ ված ընտրել£ Եվ բոլոր նշված դեպքերում ակնհայտ է գնաճի ջրիկությունը, քանի որ ներկայացվող մտացածին հիմնավորումները բոլորովին հավատընծա չեն, որ մարդիկ գոնե տրամաբանական հիմնավորումներ գտնեն£