Պահպանակներ, Օբամա, հուշանվեր, խոսքի ազատություն


Հերթական անգամ Նյու¬Յորքում ձերբակալել են Ամերիկայի նախագահի պատկերով հուշանվերային պահպանակներ վաճառողին: 43¬ամյա Խոսե Անդուխարն այս էլ երրորդ անգամ Թայմս-սկվերում կալանավորվում է` պաշտպանիչ միջոցների ապօրինի վաճառքի համար: Այս ձեռնարկատերը ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնվել է այն պահից, երբ քաղաքի բնակիչները սկսեցին բողոքներ ներկայացնել` անպատշաճ ապրանքի համար: Չնայած ԱՄՆ¬ի Գերագույն դատարանի այն որոշմանը, որով խոսքի ազատության շրջանակներում թույլատրելի է նման ապրանքի վաճառքը, այնուամենայնիվ Անդուխարին ոստիկանության բաժանմունք են տարել և բռնագրավել նրա «ստեղծագործական» պահպանակները: Մինչդեռ արտասովոր այդ «հուշանվերները» մեծապես հետաքրքրում են հատկապես զբոսաշրջիկներին, իհարկե` հարուցելով նյույորքցիների զայրույթը: