Տարեգրության այս օրը


1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի մերձակայքում կնքվեց Սեւրի հաշտության պայմանագիրը, որով Թուրքիան ճանաչեց Հայաստանը` որպես ազատ և անկախ պետություն` 161 հազար քառ. կմ տարածքով: Թուրքիայում իշխանության անցած քեմալականները, սակայն, չվավերացրին Սևրի պայմանագիրը, ավելին` կատաղի պայքար մղեցին դրա դեմ: Այդ փաստաթուղթն այսօր էլ մնում է որպես հուշագիր Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին: Սևրի պայմանագիրը չեղյալ հայտարարվեց 3 տարի անց, Լոզանի կոնֆերանսում: Ի դեպ, 2007 թվականի օգոստոսի 10-ին, ի նշանավորումն Սևրի հաշտության պայմանագրի տարեդարձի, Արարատի գագաթ բարձրացավ մտավորական ների մի խումբ Հայաստանից և այնտեղ ամրացրեց հայոց եռագույնը: