Ծառայակիցների սպանդ


Տեխասի Fort Hood ռազմահենակետում անցյալ շաբաթ ավարտական արարողության ժամանակ մայոր Մալիկ Նադալ Հասանը կրակահերթ է բացել ծառայակիցների վրա: 52 հազար ներկաներից 12-ը զոհվել են, 31-ը` վիրավորվել: Պատասխան կրակոցներից մայորը վիրավորվել է: Միջադեպի ժամանակ ձերբակալվել են 32 զինծառայողներ` կրակահերթերին մասնակցելու մեղադրանքով, բայց շուտով ազատ են արձակվել: - Մեր հետաքննությունը դեռ շարունակվում է, սակայն նախնական տվյալները վկայում են, որ չարամիտը գործել է միայնակ,- ասել է հենակետի հրամանատարը: