ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ռոբերտ Սիմոնսին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության, միջազգային անվտանգության և կայունության հաստատման, ՆԱՏՕ-ի գործողություններին ՀՀ զինված ուժերի մասնակցության, ԼՂ հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման համատեքստում տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր: Պարոն Սիմոնսն իր գոհունակությունն է հայտնել հայտնեց Հայաստանի իշխանություններին` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի գործողութ յուններին ՀՀ զինված ուժերի մասնակցության պատրաստակամության համար` ընդգծելով, որ դա կնպաստի Դաշինքի ուժերի հետ ՀՀ զինված ուժերի փոխգործունակության բարելավմանը, ինչպես նաև հարավկովկասյան երկրներում միջազգային անվտանգության և կայունության հարցերում համանման մոտեցումների ձևավորմանը: Կողմերը կարևորել են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանն ուղղված ջանքերը` եզրահանգելով, որ դրանք անկասկած նպաստելու են ամբողջ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` պրն. Սիմոնոսն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի քաղաքական ղեկավարությունը հիմնախնդ րի հանգուցալուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` բացառելով ուժի կիրառումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացման, ռազմակրթական համակարգի բարեփոխման, Պաշտպանության նախարարությունում քաղաքացիական ծառայողների ինստիտուտի ներդրման, ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր հայեցակարգի մշակման գործում գործընկեր երկրների ներգրավման, ինչպես նաև ՀՀ-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի»` ՀՀ պաշտպանության նախարարությանն առնչվող այլ հարցեր: