Հումոր


- Տպագիր հրատարակություններից ո՞րն ես սիրում:

- Փողերը:

Խանութում.

- Ինձ 3 արկղ օղի տվեք, 50 լիտր գարեջուր, 5 արկղ մարտնին և 30 տուփ պահպանակներ:

Գումարը ստանալուց հետո վաճառողուհին խնդրում է.

- Ինձ էլ տարեք ձեզ հետ:

- Ճի՞շտ է, որ ծիծաղը երկարացնում է կյանքը:

- Նայած թե ում վրա ես ծիծաղում... Կարող է նաև կրճատել կյանքը:

Դպրոցում.

- Երեխաներ, ծխելու վնասների մասին օրինակներ բերեք:

- Իմ պապիկի հայրիկը ամբողջ կյանքում ծխել է, այդ պատճառով էլ իր հոբելյանի 100 մոմերը միայն 5-րդ անգամ փչելով հանգցրեց: