Մերկ կանայք ցնցել են Պեկինը 


Սա սև հումոր կամ էժանագին գովազդ կարելի է համարել: Սակայն ինչե˜ր միայն չեն անում գործարարները` շուկայում իրենց արտադրանքն ուշադրության արժանացնելու համար: Սմարթֆոններ արտադրող այս ընկերությունն էլ որոշել է թեթևաբարո աղջիկների մերկությունն օգտագործել` մոռանալով կամ հաշվի չառնելով այն իրողությունը, որ որակյալ և խելամիտ գին ունեցող ապրանքը արտառոց գովազդների կարիք չունի: Եվ վաճառակետերում հերթեր կուտակելու փոխարեն այս գովազդը քաղաքացիների, ասել է թե` հնարավոր սպառողների քննադատության տարափին է արժանացել:

Անցյալ շաբաթ պեկինցիների քննարկումների հիմնական թեման քաղաքի փողոցներում հայտնված կիսամերկ աղջիկներն էին (գրել է South ChinΖ Morning Post-ը): Սմարթֆոններ արտադրողներն այդ ձևով էին փորձում բազմության ուշադրությունը հրավիրել իրենց արտադրանքի վրա: Սև ներքնազգեստներով 20 աղջիկներ, անտեսելով ուշ աշնանային ցուրտը, անցնում էին Պեկինի փողոցներով: Նրանց մեջքները զարդարող հիերոգլիֆը թարգմանաբար նշանակում էր «օգտագործիր ինձ», իսկ հետույքներին գրված էր QR-կոդեր: Բազմանշանակ իմաստ ունի չէ՞ «օգտագործիր ինձ» գրվածքը` կիսամերկ կանանց մարմնի վրա:

Այդ երթն, իհարկե, մեծ բազմություն հավաքեց փողոցներում, ակնթարթորեն նրանց լուսանկարները «թռչկոտեցին» սոցցանցերում: Իրականում ոչ թե սմարթֆոնների գովազդը, այլ կիսամերկ աղջիկները հայտնվեցին ուշադրության կենտրոնում` մինչև իրավապահնները ձերբակալեցին նրանց: Իսկ պեկինցիներն այդ ակցիան անվանեցին գռեհիկ և դրա հեղինակներին մեղադրեցին` գեղեցիկի զգացողություն չունենալու համար: Դե, իսկ իրենց արածի հետևանքներից ամոթահար կամ ապշահար` կազմակեր պիչներն էլ հրաժարվել են մեկնաբանել միջադեպը (Mir 24):