Ջիհադ-Ջեյնը խոստովանել է


47¬ամյա ամերիկուհի Կոլին ԼաՌոուզը, ով ավելի հայտնի է Ջիհադ¬Ջեյն կեղծանունով, իրեն մեղավոր է ճանաչել` շվեդ նկարիչ Լարս Վիլկսի սպանության պայմանավորվածության համար: Հիշեցնենք, որ Վիլկսը Մոհամեդ մարգարեի ծաղրանկարների շարքի հեղինակն է: ԼաՌոուզը ձերբակալվել է 2009¬ի հոկտեմբերին, սակայն սկզբում համառորեն հերքել է իրեն առաջադրվող մեղադրանքը: Մի քանի օր առաջ միայն, դատական լսումների ժամանակ, նա խոստովանել է իր մեղքը, որը դատապարտելի է «Ահաբեկչություն» և «Ուրիշ երկրի տարածքում սպանության նպատակով դավադրություն» հոդվածներով: Ամերիկուհին չի թաքցրել նույնիսկ, որ սուտ ցուցմունքներ է տվել և անձնական տվյալներ հափշտակել: Նրան սպառնում է ցմահ բանտարկություն: Հետաքննությունը փաստել է, որ Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Ջիհադ¬Ջեյնը դավանափոխվել` իսլամ է ընդունել և ինտերնետով որոնել է մարդկանց, ովքեր ունակ կլինեն սպանել Լարս Վիլկսին: Միաժամանակ, սակայն չի բացառվում, որ այս կինը որոշել էր անձամբ հաշվեհարդար տեսնել ծաղրանկարչի հետ ոչ թե սոսկ իսլամին իր նվիրումն ապացուցելու, այլ… Վիլկսի համար, որպես գլխագին, միջազգային ահաբեկչական «Ալ-Քաիդա» ցանցը 100 հազար դոլար պարգևավճար է խոստացել: