ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՆ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ


Բելգիայի դատարանը 80 հազար եվրո տուգանք է նշանակել մայրաքաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալին` որ նա, իմանալով իր քարտուղարի համասեռամոլ լինելու մասին, նրան ազատել է աշխատանքից: Դատարանը նրան մեղադրել է խտրականություն ցուցաբերելու և իր քարտուղարի արժանապատվությունը վիրավորելու համար: Տուգանքը վճարելուն սահմանվել է երկամսյա ժամկետ: Համասեռամոլ քարտուղարը ոչ միայն վերականգնվել է աշխատանքում, այլև պատրաստվում է ստանալիք 80 հազար եվրոյով իր սիրեկան արաբի հետ, ով մի շեյխի թոռ է, մեկնել Կանարյան կղզիներ` գարնանային հանգիստը վայելելու: