Ուշագրավ կարծիք-առաջարկ


 

Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ՈՒՂԵՂՈՒՄ

Այո´, «Չարը պարզապես Աստծո բացակայությունն է»,- պարզաբանում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի հարգանքի արժանի «ՇՈՂԱԿՆ» երկշաբաթաթերթը և շարունակում (տե´ս 2012, թիվ 3).

- Այն նման է խավարին և ցրտին. բառ է, որն ստեղծվել է մարդու կողմից` Աստծո բացակայությունը բացատրելու համար, Աստված չի ստեղծել չարը: Չարը ոչ հավատ է, ոչ սեր, որոնք գոյություն ունեն ինչպես լույսն ու ջերմությունը: Մարդու ներսում Աստվածային սիրո բացակայությունն է չարը: Այն նման է ցրտին, որ հայտնվում է, երբ չկա ջերմություն, կամ խավարին, որ տիրում է, երբ չկա լույս…»:

(Երբ ընդգծում էի այս տողերն իմ հարգարժան թերթի էջում, հուշերս ետ սահեցին դեպի ոչ հեռավոր անցյալը… Հիշեցի սփյուռքով մեկ հայ երիտասարդության ՄՏԱՎՈՐ ԶՈՐԱՇԱՐԺԻ ԱՎԱՆԳԱՐԴ «ԳԱՐՈՒՆ» ամսագրի 1971 թ. խմբագրական խորհրդի նիստերից մեկում ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՎԱՐԴԳԵՍԻՆ շատ դուր եկած իմ ռեպլիկը. «Ճիշտ չենք սիրում, երբ սիրում ենք` ԱՌԱՆՑ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎԱԽԸ ԶԳԱԼՈՒ… ՄԱՐԴ ԼԻՆԻ, ԹԵ ՀԱՅՐԵՆԻՔ` ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է»…)…

…Չնայած Մեծն Թումանյանը ժամանակին ասում էր, որ մարդկանց թերությունները չէ, որ պետք են աշխարհին` կարողացեք առավելությունները ցույց տալ: Եվ մեծագույն հաշվով չէր սխալվում, սակայն հետագայում (Արշակ Չոպանյանին գրած իր նամակներից մեկում) նա մեղմեց իր նման ԱՆՎԵՐԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ասելով, որ «թերություններ կան, որոնց վերհանումն արդեն ԱՇԽԱՐՀԱՓՐԿԻՉ արժեք են…»:

Իհարկե` ԱՌԱՋԻՆ հերթին ճիշտ այդպիսի արժեք է վերը դեղին կերպով նշված ՄԱՐԴՈՒ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ, որն արդեն ոչ թե «թերություն» է, այլ` ՈՒՂԵՂԱԾԻՆ ՄՈՐՄՈՔ, ՉԱՐԻ ՀԱՐՈՒՑԻՉ, ՍՏՈՐԻՆԻՑ ԴԵՊԻ ԲԱՐՁՐԸ ՍՈՂԱՑՈՂ (ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ) ԳԱԶԱՆԱԿԵՐՊՎՈՒՄ, որի դեմ, ցավոք, սկսած Կայենի եղբայրասպանությունից` առայսօր, բացի ԽՈՍՔԱՅԻՆ ՕՆԱՆԻԶՄ ՀԻՇԵՑՆՈՂ դատապարտումներից որևէ այլ իրապես ՀԱԿԱԶԴՈՂ միջոց` չի կիրառվել, ի վերջո հանգեցնելով «մարդուն նորեն գազանանալու մղող մոլուցքին», ինչպես իր վերջին հեռուստաելույթում հայրական իմաստունությամբ տագնապեց հիրավի Վեհափառ Վազգեն Առաջինը (1994 թ.), մոլուցք, որի արդյունքում բոլոր ժամանակների պատմության դասագրքերից, սուտ ու կեղծիքի հետ շաղախված առայսօր ծորում է Աստծո գառների արյունը, հիշեցնելով այն դառնաղի համեմատությունը, որ «չոբանին փոխելիս` ոչխարների կարծիքը հաշվի չեն առնում»: Բոլոր ժամանակների նշանավոր դիվանագետներից մեկի` Շառլ Թալերյանի դիտարկմամբ` «Այո´, չարի դեմը ժամանակին չառնելը դառնում է «ՀԱՆՑԱՆՔԻՑ ԾԱՆՐ ՍԽԱԼ»»:

Նման «ՍԽԱԼ - ՀԱՆՑԱՆՔԻ» ապացույց - արդյունք էին 20-րդ դարի երկու արյունախում համաշխարհային պատերազմները, որոնց մարդատյաց գաղտնի խորշերում արդեն ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՎԵՑ ԳԵՐԳԱԶԱՆԱԿԵՐՊ մեթոդներով ՌԱՍԱՅԱԿԱՆ ՄԱՐԴԱՈՉՆՉԱՑՄԱՆ նոր տարբերակներ ծրագրվեցին…

Արյունառեխ Թուրքիայում 1895-1923 թթ. կյանքի կոչվեց մուսուլմանական արյունռուշտ ֆանատիզմով («Ջիհադ») հայ էթնոսին ընդհանրապես բնաջնջելու տարբերակը հենց իր հազարամյա բնօրրանում… Հատկապես սահմռկեցուցիչ էր, որ գազանային բռնությամբ հայ ծնողներից խլված մանչուկները, լոկ թուրք հեքիմ իմամ-մոլլաներին հայտնի դժոխային մշակումներից հետո (խնդրում եմ մտապահեք` ԲԱՑԱՌԱՊԵՍ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ), դարձան արդեն «ամորձատված» հիշողությամբ գերգազան ԵՆԻՉԵՐԻՆԵՐ և սրարշավի հանվեցին հենց իրենց ծնողների դեմ (մի՞թե ինչ-որ, թեկուզ ՈՀՄԱԿԱՅԻՆ ԾՆԿԱՉՈՔ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ, կամոքի հայի` նման` ՀԱՎԵՐԺ ԱՆԱՄՈՔ մղկտոցը… Իսկ նացիստական Գերմանիայում, ինչպես հայտնի է, այդ գազանակերպությունը կատարելագործվեց այն աստիճանի, որ մի ԲՈԼՈՒԿ մարդասպան ծախված գիտնականների հաջողվեց անգամ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԳՐԳԻՌՆԵՐՈՎ (ժամանակակից տերմինով ասած` ԲԻՈՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ) մարդուց ոչ միայն ԳԵՐԳԱԶԱՆ ստանալ, այլև` նրա ԳԼԽՈՒՂԵՂԻ ԶՈՄԲԻԱՑՄԱՄԲ (դոկտոր Հասի տեսությամբ) միլիոնավոր ռազմագերիների վերածել խոտ արածող անասունների (ինչպես «Մեռյալ սեզոն» հիանալի կինոնկարում)…

…Կարծում եմ այսքանն էլ բավական է` նման հանրահայտ պատմա-համեմատական անդրադարձներով, իմ ապագա «զոհին» հատկապես իր թույլ կողմերով հնարավորինս բավարար ճանաչելի դարձնելու համար, որից հետո նոր, արդեն ՀԱԿԱԴԱՐՁ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆՆԵՐՈՎ հիմնավորել ագրեսիվությունը հենց իր բնում, եթե ոչ ՍՊԱՆԵԼՈՒ, ապա ԳՈՆԵ ԳԱԶԱՆԱԿԵՐՊՎԵԼՈՒՑ ԱՄԼԱՑՆԵԼՈՒ անհրաժեշտությունը…

Իհարկե հնարավոր է` …ՈՐՏԵՂ ՄՈՒՏՔԸ, ԱՅՆՏԵՂ ԷԼ` ԵԼՔԸ… Չնայած հին հույները սիրում էին տեղի-անտեղի պնդել, որ համեմատությունը դեռ ապացույց չէ, բայց հետո հասկացան, որ սխալվում են (Պլատոն-Արիստոտելի լույսի ներքո)… Հենց համեմատությունն է դառնում համոզող արժեքի ապացույց… Էդ ինչո՞ւ (ինչպես տեսանք) հնարավոր դարձավ մարդու ուղեղի վերոհիշյալ ագրեսիվ բջիջների արհեստական ակտիվացմամբ` նրանից գազան «ստանալ» (բնականաբար բթացնելով խիղճ, հիշողություն, վախ «արտադրողներին»), իսկ այն մեղմելը կամ ԱՅԼ ԲԱՐՈՐԱԿՈՒԹՅԱՄԲ ՈՒՐԻՇ ԿԵՐՊ ՈՒՂՂՈՐԴԵԼՆ անհնար է, էն էլ` «նանո» տեխնոլոգիաների ներկա հրաշագործ պայմաններում…

Իհարկե հնարավոր է… պարզապես պայծառ ուղեղներ են պետք և հզոր ՊԵՏԱԿԱՆ ցանկություն, կամք` թույլատրելի տարիքից ԱՆՀԱՊԱՂ ՍԿՍԵԼՈՒ Մարդու ուղեղի ագրեսիվ բջիջների ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԲԹԱՑՄԱՆ ՓՐԿԸՆԹԱՑԸ` իր հազար ու մի ՆԱԽՆԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ապահովմամբ…

…Անկեղծանալով ասեմ, որ ողջ վերոշարադրյալը (վերնագիր-բնաբաններից սկսած) մտքումս ծնվեց և այսպես ճյուղավորվեց լոկ այն բանից հետո, երբ ապագա գրքիս նյութեր հավաքելու առիթով սկսեցի մարդու հոգևոր ներաշխարհի ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՄԱՆ մասին նոր գրքեր կարդալ: Դրանց մեջ ինձ դուր չեկավ այն միանշանակ պնդումը, որ լոկ նման պայծառակերպությամբ է հնարավոր մաքրել դրսի չար ուժերից խամրած` մարդու հոգու հայելին… ինչպե՞ս, մտածեցի. երբ մարդն ավելի շատ հակասական արարած է` քան բանական, երբ նա դրախտից սկսած` առայսօր, տարուբերվում է անասնականի և բանականի միջև: Մեծն Չարենցի ասածի նման` մեկ «արեգակներ է վեր ու վար անում», մեկ էլ` բռնաբարում սեփական զավակին… Նման ֆոնի վրա մտածեցի բացարձականացնել, էն էլ ԿԱՄՈՎԻՆ, պայծառակերպվելը կնշանակեր նմանվել այն անմեղսունակին, որն ամեն օր ցուցափայտը ջրելով` հուսում է, որ նրա վրա մի օր տերևներ կաճեն…

Բնավ չժխտելով մարդու հոգևոր ներաշխարհից եկող հատկապես ՆԵՐՇՆՉԱՆՔԻ` ընդհուպ մինչև հրաշագործ ուժը, այնուամենայնիվ որոշեցի հրապարակագրությամբ (ներկա) կարծիք հայտնել, որ դրանից առաջ անհրաժեշտ է նախ մարդու ուղեղը «ԴԱՏԱՐԿԵԼ» այդ ագրեսիվություն կոչվող ԶԻԲԻԼԻՑ: Հետո նոր սպասել վերոհիշյալ ցուցափայտի տերևակալմանը…

…Հասկանում եմ, որ իմ այս ոչ սովորական (ուզում էի գրել ԱՆՆՈՐՄԱԼ) «կարծիք-առաջարկը», հատկապես «Անգիտաց անպետք»-ի տեսակետից, կարող է դիտարկվել նաև (եթե ոչ քարկոծվել), որպես ասենք, մարդու «Աստվածատուր» ներքին գործերին անթույլատրելի միջամտություն (բա մարդու իրավունքների՞…): Սակայն ուզում եմ մի միամիտ հարց տալ. ԲԱ ԻՆՉ ԱՆԵՆՔ: Նորի՞ց ՆՍՏԵՆՔ ԹԱԽՏԻՆ, ՍՊԱՍԵՆՔ ԲԱԽՏԻՆ, թե՞ հուսանք, որ … կարտոֆիլի դաշտում մի օր անանաս կաճի… իմա` ՄԱՐԴԸ, ԻԲՐ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԳԱ ԱՅՆՊԻՍԻ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ, որ կամովին ԿՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՎԻ` դառնալով Աստվածաշնչային 10 պատվիրանների զմրուխտյա ասպետ… Հա՞, որ, թե՞… ՉԻ´Ք…

Հ. Գ. Որքան ռեալ է դառնում նաև մարդու ագրեսիվության մեղքով աշխարհակործան արհավիրքների հավանականությունը, այնքան մարդը դառնում է ԱՆՏԱՐԲԵՐ վտանգի հանդեպ և հաշտվում իր ԱՆԶՈՐՈՒԹՅԱՆ հետ, որը հակացուցված է անգամ ՃՆՃՂՈՒԿԻՆ (հիշենք Տուրգենևի հանճարեղ պատմվածքը, երբ մայրը շան բերանից խլում է իր ձագուկին). ԻՐՈՔ ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ` ԳԵԼԸ… ԱՀԱ ԹԵ ԻՆՉԸ` ԵՐԲԵՔ ՉԻ ՆԵՐՎՈՒՄ…