Նախերգանք


Կառավարության վերջին նիստում ներկայացված խոշոր օրենսդրական փաթեթը ևս մեկ քայլ է` ֆինանսական գործարքների ապահովության երաշխիքի առումով: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին», «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքների նախագծերը հուշում են, որ պետությունը մտահոգ է, որպեսզի ֆինանսական գործարքներ կատարող մեր հայրենակիցները մոտ ապագայում ավելի մեծ հավատ ընծայեն դրամատներին` զերծ մնալով անհարկի քաշքշուկներից: