Պաշտոնական


n Հունգարիայի Հանրապետության գլխավոր դատախազ Թամաշ Կովաչի և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարությանը, որի արդյունքում ադրբեջանցի հանցագործը ստացավ առավելագույն պատժաչափ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հունգարական արդարադատությունը հետագայում եւս այդ գործի շրջանակներում կմնա նույն բարձրության վրա: n Բերձորում բացված Լաչինի միջանցքի համար մղված մարտերում զոհված «Հատուկ գնդի» մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը տեղադրվել է Արցախի հուշարձանային համալիրի տարածքում` «Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ նախաձեռնությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ «Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ նախագահ, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանն իր խոսքում ասաց. «Դա նվազագույնն է, ինչ որ մենք` ողջ մնացածներս, կարող ենք անել մեր նահատակված ընկերների համար: Սա ոչ միայն խաչքար է, այլև դաս` մատաղ սերնդի համար: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Զոհվածների հարազատներին խոստանում ենք, որ մեր եղբայրների արյամբ ազատագրված մեր հայրենիքի և ոչ մի թիզ չենք տա թշնամուն»: Միջոցառման ընթացքում Բերձորի մի շարք ազատամարտիկներ Շուշիի ազատագրման 15-ամյակի կապակցությամբ «Հատուկ գնդի վետերաններ» հասարակական կազմակեր պության կողմից ստացան պատվոգրեր: Զոհված ազատամարտիկների ընտանիքներին հանձնվեցին թանկարժեք նվերներ: Գեներալ-լեյտենանտ Գ. Մելքոնյանի խոսքերով նման հուշարձաններ կանգնեցվելու են ողջ Արցախի տարածքում: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ