ԻՆՉՈ՞Ւ Է ՆՎԱԶԵԼ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ


 

Ինչպես վկայում են վիճակագիրները, Հայաստանում տեղի է ունեցել միջին աշխատավարձի նվազում: Տարեսկզբին հրապարակվել էր ցուցանիշ, ըստ որի` Հայաստանում միջին աշխատավարձը կազմում էր 117,1 դրամ:

Մայիս ամսին այս ցուցանիշն իջեցվեց, միջին աշխատավարձի չափ հայտարարվեց 114,8 դրամը: Նշանակում է, չափազանց կարճ ժամանակամիջոցում աշխատավարձերի իջեցում արձանագրվեց: Եթե այս ցուցանիշը համադրենք դոլարին, ապա մեզ մոտ միջին աշխատավարձը 287 դոլար է, ինչը համաշխարհային ցուցանիշից 6 անգամ պակաս է: Մի շարք թերզարգացած երկրներում դա նվազագույն աշխատավարձն է: Ինչո՞ւ է նվազել միջին աշխատավարձը: Բանն այն է, որ ոչ մի նվազում էլ չի եղել իրականում, այլ վիճակագիրները, չգիտես ում պատվերով, հայտարարել են այդ թիվը, ապա տեսնելով, որ դա չափազանց ծիծաղելի է, այժմ փորձում են նոր թիվ ներկայացնել` նվազումը պայմանավորելով դոլարի կուրսի բարձրացմամբ: Բայց ի՞նչ կապ ունի դոլարը, եթե դրամային միավորների մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցոլ: Դոլարի փոխարժեքի բարձրացումն ազդել է մարդկանց գնողունակության վրա: Բացի այդ, երկրից դուրս եկողները ստիպված են դոլար գնել, որի դեպքում` դրամային կորուստների ծավալը մեծանում է:

Դեռևս անցած տարի կառավարությունը խոստացել էր աշխատավարձերի բարձրացումներ իրականացնել, սակայն այս խոստումը չի կատարվել: Չի կատարվել, որովհետև մեզ մոտ չեն կատարվում իրական հաշվարկներ, որովհետև մինչև այսօր սոցիալական քաղաքականությունը չի դարձել երկրի գերակայություններից մեկը: Ուստի բնավ էլ զարմանալի չէ, որ Հայաստանում աղքատության նվազման փոխարեն` նկատելի է աճը: Փոխարենը` հարստանում են մի խումբ մարդիկ...

Լ.Մ.