ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ


Ղարաբաղյան հիմնահարցը հայկական կողմի համար, ըստ էության, լուծված է, և խնդիրն այն է, թե Ղարաբաղի տարածքը քանի քառակուսի կիլոմետր կկազմի£ Իսկ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվում են համաշխարհային ուժային կենտրոնները£ Աշխարհի քարտեզի վրա ընդամենը ասեղի գլխիկի չափ տեղ զբաղեցնող Լեռնային Ղարաբաղում այսօր հատվում են հիշյալ կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը£ Այս երկրամասը մոտ, շատ մոտ է գտնվում էներգակիրներով հարուստ Մերձավոր Արևելքին, ասիական մի քանի երկրներին սահմանակից Աֆղանստանին£ Այն նաև ռազմավարական նշանակություն ունի` Հարավային Կովկասին հսկելու առումով£ Իսկ Հարավային Կովկասը Հյուսիսի ու Հարավի, Արևմուտքի ու Արևելքի խաչմերուկ է£ Եվ Արցախ լեռնաշխարհում երկարատև ու կայուն խաղաղության հաստատմամբ այսօր շահագրգռված են և° Եվրամիությունը, և° Ամերիկայի Միացյալ Նահանգները, և° Ռուսաստանը£ Սակայն նրանցից յուրաքանչյուրը ձգտում է, որ բոլորի համար անհրաժեշտ այդ խաղաղությունն ի°ր պատկերացումներին համապատասխանի, այսինքն` ի°ր վերահսկողությամբ լինի£ Այստեղից էլ սկիզբ է առնում Ղարաբաղյան թնջուկը£ Եվրամիության դերն ու ազդեցությունն այս խնդրում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համեմատ թույլ է արտահայտված£ Իսկ վերջիններիս առայժմ չի հաջողվում համաձայնության գալ, թե հակամարտության գոտում ո՞ւմ խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեն` Մոսկվայի՞, թե՞ Վաշինգտոնի, իսկ գուցե խա՞ռը... Այս հարցում կարևոր է հակամարտող կողմերի ցանկությունը. ոչ պակաս կարևորություն ունի նաև հակամարտության գոտուն սահմանակից Իրանի Իսլամական Հանրապետության համաձայնությունը£ Ինչպես հայտնի է, պաշտոնական Թեհրանը ոչ մի կերպ չի համաձայնի, որ իր հյուսիսային սահմանների հարևանությամբ ՆԱՏՕ¬ի զորքեր տեղակայվեն, համարելով, որ դա կսպառնա իր անվտանգությանը£ Թերևս, այդ էր պատճառներից մեկը, որ Ղարաբաղյան հակամարտության առաջին օրերից էլ Իրանը մշտապես պնդել է` տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծեն տեղի երկրները£ Խաղաղությունն անհրաժեշտ է բոլորին, ոչ ոք պատերազմ չի ուզում£ Բայց արդյո՞ք Արցախի ներկայիս ստատուս-քվոյի պահպանմամբ շահագրգիռ են հակամարտությանն առնչվող բոլոր կողմերը, այդ թվում` նաև միջնորդները£ Գոյություն ունեցող ստատուս-քվոն շահավետ է հայկական կողմի, ինչպես նաև Իրանի համար£ Միանշանակ նույնը հնարավոր չէ պնդել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պարագայում£ Այս երկուսի միջև անհամաձայնությունն առաջանում է` նույնիսկ երբ հարցը կոնկրետ է դրվում` պատերա՞զմ, թե՞ խաղաղություն£ Դարձյալ խնդիրը պտտվում է նույն առանցքի շուրջ. նայած, թե արդյունքում հակամարտության գոտում ում ռազմաքաղաքական ներկայութ յունը կհաստատվի£ Իրադարձությունները հաստատում են, որ Կրեմլը ոչ միշտ է միջազգային հարաբերություններում հանդես գալիս իր ռազմավարական գործընկերը հանդիսացող Հայաստանի շահերի օգտին£ Այդ մասին խոստովանել են նաև ռուս քաղաքագետները£ Վերջերս Ռուսաստանը բարձրաձայնեց Ադրբեջանին C-300 տիպի հակաօդային պաշտպանության հրթիռներ վաճառելու հնարավորության մասին£ Այդ հրթիռներից տեղակայված է նաև Հայաստանում£ Սակայն Ադրբեջանին վաճառվելիք հրթիռային համակարգերը վերջին մոդիֆիկացիայի են£ Այսինքն, շարժական են£ Ի տարբերություն Հայաստանում տեղակայված ստատիկ C-300¬ի, դրանք կարող են օդ արձակվել ցանկացած վայրից` խոցելով 150 կմ հեռավորության նշանակետը£ Ռուսներն այդ համակարգերը Ադրբեջանին վաճառելու հնարավորության համար մատնանշում են մի քանի պատճառներ£ Առաջինը. եթե ոչ Ռուսաստանից, ապա Ադրբեջանը դրանք կարող է ձեռք բերել ուրիշ երկրից£ Երկրորդ պատճառը տնտեսական շահավետությունն է£ Սակայն այս պատճառաբանություններից ոչ մեկն իրական հիմքեր չունի£ Նախ, C-300 տիպի հրթիռային համակարգ Ռուսաստանից բացի արտադրում է միայն Չինաստանը, այն էլ` ճիշտ ռուսականի նմանօրինակը£ Սակայն բացառվում է, որ Պեկինը Բաքվին C-300 տրամադրի£ Երկրորդ` իբր տնտեսական շահավետության պատճառաբանությունը նույնպես մերկապարանոց սուտ է£ Խնդիրն այն է, որ այս C-300 տիպի համակարգերը ժամանակին Մոսկվան խոստացել էր Իրանին, բայց հետո դրժել է խոստումը£ Իսկ Թեհրանին վաճառվող համակարգերի գինը բարձր էր ներկայումս Ադրբեջանին առաջարկվող գնարժեքից£ Այնպես որ, տնտեսական շահավետության մասին խոսք լինել չի կարող£ Ակներև է, որ Բաքվին հրթիռային C-300 համակարգի հնարավոր վաճառքի մասին հայտարարությունն ունի քաղաքական ենթատեքստ£ Այսպիսով Ռուսաստանը փորձում է սիրաշահել Ադրբեջանին և նրանից իր զորքերը Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայելու համաձայնություն ստանալ£ Այս գործարքի կայացմանը չի խանգարի նույնիսկ Հայաստանում ռուսական զորակայանի գոյության փաստը£ Արցախի դեմ Ադրբեջանի պատերազմի դեպքում Ռուսաստանն իրեն պարտավորված չի համարի օժանդակել Հայաստանին` պատճառաբանելով, թե Ադրբեջանը ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի դեմ է պատերազմում£ Ռուսաստանի քաղաքական այս առևտուրը չվրիպեց միջազգային հանրության ուշադրությունից£ Եվրամիությունում անմիջապես հիշեցին Եվրոպայում սովորական սպառազինությունների վերաբերյալ պայմանագիրը, որը երկրներում ռազմական տեխնիկայի կուտակումներն է արգելում` դրանցից յուրաքանչյուրի համար առանձին չափաբաժին ներ` քվոտաներ սահմանելով£ Անցած շաբաթվա ընթացքում այդ մասին ասուլիսով հանդես եկավ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը£ Նա ասաց, որ Ադրբեջանին C-300 հրթիռային համակարգի հնարավոր վաճառքը հիշյալ պայմանագրի խախտում է, և տարածաշրջանում կխաթարի ռազմական հավասարակշռությունը£ Գերմանիան Եվրամիության առաջատար երկրներից մեկն է և պետք է հասկանալ, որ հանձին այդ երկրի դեսպանի, խոսում է Եվրամիությունը£ Բանախոսն ավելացրել է, որ իր երկիրը, իմա` Եվրամիությունը, ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը£ Այսինքն, հարկ եղած դեպքում ավելի կոշտ հայտարարությամբ հանդես կգա Եվրամիութ յունը ներկայացնող Ֆրանսիան£ Հասկանալի է նաև, որ Եվրամիության բերանով Միացյալ Նահանգներն է զգուշացնող «մեսիջ» ուղարկում Ռուսաստանին£ Մնում է սպասել, թե ինչ հետևություններ կանի Մոսկվան, և ինչ ավարտ կունենա նրա սկսած այս մի խառնակչությունը£

Արթուր ԴՈԽՈՒԼՅԱՆ