..1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ..


Ախր «տպավորիչ» է հալածյալի փշեպսակը Այն պահից, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, իսկ կուսակցության ղեկավարը կորցրեց ԱԺ նախագահի պաշտոնը, գրեթե բոլոր քաղաքական մեկնաբանները համոզված էին, որ մշտապես պոպուլիզմի անկրկնելի նմուշներ մատուցող ՕԵԿ-ականները, անպայման փորձելու են հանրությանը ներկայանալ արդարության համար պայքարող հալածյալ առաքյալների «փշեպսակով»: «Պայքարն» առանց հալածանքների համ ու հոտ չի ունենում և զրկվում է այն զգացական, ռոմանտիկ նրբերանգներից, որոնք հանրության վրա տպավորություն թողնող անհրաժեշտ գործոն են: Հալածյալի իմիտացիա ստեղծելու լայն հնարավորություն ընձեռվեց ՕԵԿ-ին, երբ Վանաձորի հեռուստաըն կերությունը եթեր չհեռարձակեց Արթուր Բաղդասարյանի հետ հարցազրույցը: Ահա և հիանալի առիթ անընդհատ թմբկահարելու, որ ՕԵԿ-ը պայքարում է կոռուպցիայի ու անօրինականությունների դեմ, իսկ «անիրավ» իշխանությունները, «սարսափած» նրանց քննադատությունից, ոտնահարում են ազատ խոսքի իրավունքը և լռեցնում են ՕԵԿ-ականների «արդար ու ճշմարիտ» խոսքը: «Դեպքից» բավական ժամանակ է անցել, բայց սույն ամբոխահաճո կուսակցությունն առիթ-անառիթ խոսում է նույն թեմայով: Թերևս պատճառն այն է, որ նոր, «թարմ» դեպք թարսի պես չի արձանագրվում: Իսկ «հնով» երկար յոլա գնալն արդեն դառնում է ձանձրալի ու հոգնեցուցիչ: Գոնե սա օրինացերկրացիները պետք է գիտակցեն` ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար: Ա. Հ. Հ.Գ. - Ի ԴԵՊ` մենք առայժմ լռում ենք`Մամուլի տանը օեկականների քրեական բնույթ ունեցող (կրիմինալ բառից հոգնել ենք) արկածների մասին: ՀՀ ԱԺ խորհրդարանական ճեպազրույցներ Ի վերջո, փաստ է, որ ԱԺ ճեպազրույցների ժամանակ կարելի է խոսել ամենքի և ամեն ինչի մասին£ Ու այդ պարագայում էլ ունենալ առանցքային թեմա£ Այս անգամ խոսքը վերաբերում էր ճշգրտումներին, թե քաղաքական որ ուժը ինչ դաշինքով է մասնակցելու խորհրդարանական նոր ընտրություններին£ Նախընտրեցին չնեղացնել (կամ չնեղանալ) Վերջին քառօրյայում Խորհրդարանը մերժեց ՄԱԿ խմբակցության ներկայացրած ԱԺ կանոնակարգի նախագիծը£ Որ խորհրդարանում ավանդույթ է դարձել «բիրիքով» մերժել քառօրյաների օրակարգում ընդգրկված օրինագծերը` հարցի մեկ կողմն է£ Այլ հարց է, երբ խորհրդարանական ընդդիմությունը, որի ներկայացուցիչներն իրենց ելույթներում գովաբանում էին ՄԱԿ¬ի նախագիծը, չքվեարկեցին դրա օգտին£ Ավելի զարմանալին, սակայն, ՄԱԿ¬ի «ըմբռնողականությունն» էր, որ չփորձեց էլ ընդվզել, երբ քվեարկությանը «մասնակցեցին» նաև «մեռյալ հոգիները» (59-ի փոխարեն քվեարկողների թիվը 80 էր)£ ¬Մեր պարտքը որակյալ և ազնիվ նախագիծ ներկայացնելն էր,¬ սա ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի դիրքորոշումն է£ Իսկ գուցե նախագիծը ներկայացվել է պարզապես ձևի՞ համար կամ էլ հաճելի է պարտվողի կարգավիճակում լինե՞լը£ 1 հարց խորհրդարանական ճեպազրույցից դուրս Պայթյունավտանգ չէ՞, արդյոք Ռուս¬վրացական հարաբերությունների սրացումը կարո՞ղ է արդյոք պայթյունների պատճառ դառնալ Ջավախքում£ Հարցին պատասխանում է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամայիս ԳՐԻԳՈՐՅԱՆԸ£ ¬Ցավոք, պետք է փաստել, որ վերջին շրջանում ռուս¬վրացական հարաբերությունների սրացումը մտահոգիչ է դարձել նաև մեզ համար£ Եվ մենք անում ենք ամեն ինչ` մեր հարևան երկրների միջև ծագած վեճը հարթելու համար£ Կարծում եմ, որ մատնանշված խնդրի լուծումը կնպաստի միասնական տնտեսության զարգացմանը£ Մոտ օրերս Հայաստան է ժամանելու Ռուսաստանի պատվիրակությունը, և ես, իբրև հայ¬ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, մեր հանձնաժողովում պետք է հնչեցնեմ այդ հարցը£ Չէ՞ որ ճանապարհների փակումը կարող է բացասաբար անդրադառնալ թե° մեր տնտեսության զարգացման և թե° ներքին ու արտաքին շուկաների վրա£ Ինչ վերաբերում է Ջավախքում իրավիճակի շիկացմանը, կարծում եմ այս խնդրի կարգավորմանը պետք է մոտենալ դիվանագիտորեն` վարելով ճկուն քաղաքականություն£ Պետք է ամեն ինչ անել` Ջավախքը ցնցումներից զերծ պահելու և մեր ազգակիցներին չվտանգելու համար£