«Գեղեցկության սառնաշաքար» Գեղեցկության և ջահելության հաբեր


Բրազիլացի մասնագետները ստեղծել են կոնֆետներ, որոնք դանդաղեցնում են մաշկի ծերացումը և բարելավում դեմքի գույնը: Հրաշագործ (համենայն դեպս` նման ներգործությունը հրաշքի կնմանվի) քաղցրավենիքին ոչ պաշտոնապես արդեն կնքել են «գեղեցկության կոնֆետներ» և «սառնաշաքար` ծերության դեմ» անուններով: Այդ անուշեղենը շուտով կհայտնվի Մեծ Բրիտանիայի խանութների վաճառասեղաններին: Դրա ստեղծողները հավաստիացնում են, որ սառնաշաքարները ցածր կալորիականություն ունեն, չեն պարունակում խտանյութեր ու շաքար և հարուստ են վիտամիններով ու կոլագեններով: Մեծ Բրիտանիայում դրանք կարտադրվեն 4 տարբեր համերով: Մեկ փաթեթը կարժենա 7,50 ֆունտ ստեռլինգ: Գեղեցկությունը ֆինանսական զոհաբերում էլ է պահանջում: