Նախագահավայել նոր «Կադիլլակը»


Միացյալ Նահանգների նախագահի երդմնակալությանը խնամքով է նախապատրաստվել նաև «Ջեներալ մոթըրս» ընկերությունը, նաև «USA-1» համարանիշով նորաոճ «Կադիլլակը» 2009-ի հունվարի 20-ին մուտք կգործի «Սպիտակ տան» ավտոկայան: Իհարկե, մեքենայի կառուցվածքային մանրամասները ֆիրմային գաղտնիք են, բայց դատելով անվադողերի` բեռնատարների անիվներին վայել շառավղից, փորձագետները եզրահանգել են, որ այն ավելի ծանր է սովորական «Կադիլլակից»: Հայտնի է դարձել նաև, որ Օբամայի մեքենան անխոցելի է նույնիսկ ամենախոշոր տրամաչափի հրազենից արձակված գնդակներից, դրանց ռմբահարման ուժգնությունը կմարի` բախվելով ապակուն ու հասնելով դրա առաջաշերտին: Արտաքին ձևավորման համար, հավանաբար, օգտագործվել է կրկնակի ամրության պողպատ, ալյումին, տիտան և խեցեղեն (կերամիկա): Ի դեպ, մեքենաների հավաքածուատերերը միշտ երազել են ձեռք բերել նաև նախագահական մեքենաներ, սակայն գաղտնի ծառայությունն արգելում է դրանց վաճառքը: Շարքից դուրս գալուց հետո ամերիկյան նախագահներին տեղափոխած մեքենաները ոչնչացվում են կամ օգտագործվում են գաղտնի ծառայության գործակալների վարժանք ներում: