Ձեր բնակարանի համարը


Ասում են` մեր ճակատագրի համար որոշիչ նշանակություն ունի այն բնակարանի համարը, ուր ապրում ենք:

Այդ համարն ինքներս չենք ընտրում, և այն կարող է լինել միանիշ, երկնիշ, երբեմն էլ` եռանիշ:

ՄԻԱՆԻՇԸ հուշում է, որ ձեր կյանքում ամեն ինչ պարզ է ու հասարակ. դուք միայն պետք է հասցնեք ժամանակին արձագանքել դեպքերին:

ԵՐԿՆԻՇ համարը ցուցանում է, որ նրա տիրոջ վարքագիծը միշտ չէ, որ բխում է շուրջբոլորը կատարվող դեպքերից կամ համարժեքորեն արձագանքում է դրանց. այս մարդկանց պարագայում` շատ բան պայմանավորված է նրանց հոգեվիճակով: Երջանիկ լինելու համար նրանք պետք է հասկանան, թե ինչ է ուզում իրենց հոգին: Չէ՞ որ միայն նվիրական ցանկությունների իրականացմամբ է մարդը իրեն երջանիկ զգում:

ԵՌԱՆԻՇ համարը խոսում է այն մասին, որ անհամաչափ են տանտիրոջ մարմնի, զգացմունքների ու խելքի «ուժը»: Այդ բնակարանում ապրողները նախ պետք է իրենք իրենց հասկանան ու ձգտեն այդ երեք ուժերի ներդաշնակությանը: Այստեղ բարօրություն չեն գտնի նրանք, ովքեր ասում են մի բան, անում մեկ այլ բան և մտածում են բոլորովին այլ կերպ. այլապես` կամ միտքը

Իսկ հիմա փորձենք ճշտել, թե ինչ է «խոստանում» ձեզ` ձեր իսկ բնակարանի համարը: Մեր մշտական ընթերցողներն, անշուշտ, հիշում են, թե ինչպես է ստացվում վերջնական թիվը: Բայց այս պարագայում բնակարանահամարին պետք է գումարել նաև ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը: Դիցուք, դուք ծնվել եք 19.04.1980 թ., և ձեր բնակարանի համարն է 28: Հաշվում ենք այսպես. 1+9+0+4+1+9+8+0=32. 3+2=5: Այնուհետև` 2+8=10 1+0=1: 5+1=6: Ուրեմն` թվագուշակում ծանոթացեք, թե ինչ է «պատմում» 6-ը: լարված կլինի, կամ հոգին, կամ ինքնազգացողությունը:

1. Տպավորիչ, աչքի ընկնող կյանք` միշտ լեցուն իրադարձություններով: Այս թիվը ձեզ ուրախություններ և մշտապես տոնական մթնոլորտ է խոստանում, մարդուն ուղեկցում դեպի հաջողություններ: Մեծացնում է ներքին հմայքը: 1-ը ֆիզիկական առողջություն ու հատկապես սրտի առողջ աշխատանք է երաշխավորում: Սակայն ոմանց պարագայում հնարավոր է հակվածություն` սրտանոթային հիվանդությունների նկատմամբ: Եթե դրա հովանավորյալը զգացմունքային անձնավորություն է, ապա այն որոշակի սառնություն է նախանշում. տվյալ անձի բանականությունն իշխում է զգացմունքներին, և զգացմունքայնությունը կախված է գիտակցությունից: Բանականության մակարդակում 1-ը նաև եսասիրություն ու պնդաճակատություն է ցուցանում: Նրա հակումներն ու պահվածքը կախված չեն իր հետ ապրող մարդկանցից. նա ապրում է իր անձնական գրաֆիկով` այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում:

2-ն ուժեղացնում է սեքսուալ գրավչությունը, զգացմունքայնությունը և հաճախ իր հովանավորյալին մղում դեպի մելամաղձություն: Բայց նաև խանգարում է ընտանեկան կյանքում երջանկություն գտնել: Այս համարի բնակարանում ֆիզիկական ու մտավոր առողջությունն ուղղակիորեն կախված է մարդու հուզական վիճակից: Ընկճվածության պահերին վատանում է ֆիզիկական ինքնազգացողությունը, իսկ հոգեպես թեթև, ուրախ լինելու ժամանակ` նրանց ֆիզիկական վիճակն է կարգին: 2-ը մեծացնում է իր հարկի տակ ապրողների ձգողականությունը միմյանց հանդեպ և կախվածությունը` մեկը մյուսից: Նրանց օրգանիզմի ներքին ռիթմերը մեծապես կախված են Լուսնի ռիթմերից: Այդ պատճառով էլ` եթե նորալուսնի օրերին նվազում է նրանց առույգությունը, ապա դրանից հետո նրանք նոր ուժ են գտնում: Զորանում են ոչ միայն զգացմունքային, այլ նաև մտավոր ունակությունները: Այս մարդիկ հակում ունեն նյարդային և ստամոքսի հիվանդությունների հանդեպ:

3-ը կենսական ու ֆիզիկական ուժ է տալիս, ուժեղացնում է կրքոտությունը, ցասումը, ֆիզիկական լարվածություն է բերում և շատ աշխատանք: Այն հաջողություն է երաշխավորում ֆիզիկական գործունեությանն առնչվող բոլոր ոլորտներում, ձերբազատում օտարներից կախվածությունից: Այդ թիվը կարող է առաջ բերել բորբոքումներ, որոնք մի կողմից թույլ չեն տալիս, որպեսզի հիվանդությունները շարունակական (խրոնիկ) բնույթ կրեն: Բայց մյուս կողմից` 3-ը մտավոր ունակություններն ու հոգեկան վիճակը սերտորեն աղերսում է ֆիզիկական առողջության հետ: Վատառողջ եք` ուրեմն խաթարվում են նյարդերը, և բանականությունը ևս տկարանում է: Սակայն, ի տարբերություն 1-ի` 3-ի պարագայում հեշտ է վերացնել ներքին էներգիայի անհավասարաչափությունը: Ֆիզիiական վարժությունները ոչ միայն կառույգացնեն մարմինը, այլև կվերականգնեն հոգևոր ու ֆիզիկական ուժերը:

4-ը զորեղացնում է մտավոր ներուժը, թույլ է տալիս հաջողության հասնել մտավոր գործունեության մեջ ու գովազդային, միջնորդական աշխատանքներում, արհեստագործական բնագավառում: Այն լայնամասշտաբ հանդիպումներ ու առնչություններ է բերում, հաջողություն երաշխավորում ճամփորդությունների ժամանակ և ուսման մեջ: Նպաստում է դիմագրավել հիվանդությունները, բայց մեծացնում է շրջապատի մարդկանցից բացասական լիցքեր «յուրացնելու» վտանգը: Ահա թե ինչու` սեփական առողջությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է տիրապետել բարեկամաբար զրուցելու արվեստին: Դա հնարավորություն կտա բոլորի հետ հարաբերվել հավասարութ յան սկզբունքով` ուրիշներին չենթարկեցնելով և չհպատակվելով ոչ մեկին: Հոդերի շարժունակությունը զարգացնող վարժությունները կօգնեն` թոթափել կուտակված բացասական հույզերը: Բանականության համար լավագույն սնունդ կլինեն շնչառական վարժությունները.

5-ն ամրապնդում է մարդու հասարակական դիրքը, լավատեսություն և սեփական ուժերի հանդեպ ինքնավստահություն է ներշնչում: Այդ թվի ազդեցությունը կրողների կյանքը գրեթե մշտապես փոխկապակցված է ամբողջ կոլեկտիվի կյանքին ու կարիքներին: 5-ն իր հովանավորյալներին մխրճում է գործնական ու աշխատանքային խնդիրների հորձանուտը, բայց նաև նպաստում է նրանց հեղինակության բարձրացմանը, ընդլայնում է մտահորիզոնը: Այն թույլ է տալիս ճաշակել կյանքի ֆիզիկական ուրախութ յունները: Ու եթե անձը դրանցով չափից ավելի չկլանվի` ավելի կենսուրախ և անհոգ կլինի: Չափից ավելի սնունդն ու զվարճությունները կարող են հանգեցնել ամենատար բեր անակնկալ հիվանդությունների (ամենից առաջ` լյարդի):

Զգացմունքային առումով 5-ը կենսախնդություն, զվարճասիրություն է պարգևում, բայց ֆիզիկական հոգնության պահերին կարող է և բացասական հույզերի պոռթկում առաջացնել: Այս բնակարանահամարը բանականության ճկունություն է պարգևում` սեփական կարծիքն ու փաստերը ճիշտ համադրելու և խնդրի լուծման լավագույն տարբերակն ընտրելու ունակության շնորհիվ:

6-ը «պատասխանատու» է նյութական վիճակի համար: Բարեկեցություն` սիրո մեջ հաջողության հետ մեկտեղ. ահա այն հիմնականը, որն այս թիվը երաշխավորում է իր հովանավորյալների համար: Այն ստիպում է չմոռանալ անձնական հրապույրների և առողջության մասին: Այս թիվը հավասարակշռվածություն է հաղորդում կյանքին, իրադարձությունների սահուն ընթացք` վանելով ավելորդ ունայնությունը: Ֆիզիկական առողջությունը մեծապես պայմանավորված է ճիշտ սնվելով: Զգացմունքային «ճակատում» այն խոստանում է հաստատունություն` թե´ ատելության, թե´ սիրո դեպքում: Հոգևոր առումով` թույլ է տալիս հոգևոր հարստություն կուտակել: Սակայն` միայն պրակտիկ փորձը կարող է այս կամ այն գիտելիքի չափանիշ լինել:

7-ը կայունություն է բերում ձեր կյանք և մասնագիտական առաջընթաց ապահովում: Այս բարդ թիվը մարդուն սովորեցնում է իրենից թոթափել այն ամենը, ինչը խանգարում է նրա ներքին ներդաշնակությանը. սովորեցնում է զսպել զգացմունքները: Ամրացնում է կամքի ուժը, համառություն ներարկում: Կամային և համբերատար անձանց օգնում է` հասնել ցանկացած տհաճությունների հաղթահարմանը: 7-րդը թույլ չի տա` փոշիացնել ուժերը: Ձեր ճանապարհին բավականաչափ տհաճություններ են դարանակալած, բայց ձեզ համար` ոչ այնքան անակնկալ: Դրանք հաղթահարելով` դուք կսովորեք ոչ միայն կառավարել սեփական զգացմունքները, այլ նաև տեսնել ապագան` կանխազգալով ձեր իսկ բոլոր արարքների հետևանքները: Ֆիզիկական առողջության առումով` զգուշացեք ողնաշարային հիվանդություններից: Իսկ զգացմունքների «հարթակում» 7-ը հոգեկան սառնասրտություն է ներշնչում, բայց և` մտերմության ամրապնդություն: Բանականության «ոլորտում» այն հաջողություն է խոստանում` մտքերը հիմնախնդրի վրա արդյունավետորեն կենտրոնացնել կարողանալու շնորհիվ:

8-ը անվերջ անակնկալների հանրագումարն է: Ձեր կյանքը հստակ ծրագրել` այդպես էլ ձեզ չի հաջողվի: Կամա թե ակամա` ստիպված եք լինելու «աշխատել» ժամանակի հետ, պահի թելադրանքով: Իսկ ժամանակ երբեմն չափից ավելի շատ եք ունենալու, երբեմն` աղետալիորեն այնքան քիչ, որ թվալու է, թե ոչինչ չեք հասցնի: 8-ը զարգացնում է արագ արձագանքելու, արագ կողմնորոշվելու ունակությունը: Ու նաև դա է ձեր կյանքը լցնում ճակատագրի անսպասելի այնքան ոլորապտույտներով ու վայրիվերումներով, որ ժամանակի ընթացքում դադարում եք զարմանալ այդ ամենից: Ավելին, ցանկացած իրավիճակում պատրաստ եք պահպանել սեփական հետաքրքրութ յունները: Ձեզ բազում հետաքրքիր ծանոթություններ են սպասվում: Բայց նախապատրաստվեք նրան, որ այս թվի ազդեցությամբ ձեր շուրջը շատ բան կարող է բեկվել, ոչնչանալ (այդ թվում և հարաբերությունները մարդկանց հետ): 8-ը հաջողակ է նրանց համար, ովքեր լրջորեն հավատում են իրենց աստղին: Սա օրգանիզմի և կյանքի բոլոր իրադարձությունների ռիթմը խաթարող թիվ է: Եթե մարմինը չդիմանա դրան, կզարգանան անոթային հիվանդություններ:

8-ը երաշխավորում է գերհզոր միտք, որը կարող է վերահսկել ներքին հույզերն ու զգացողությունները, լիարժեքորեն ակտիվացնել հոգևոր ու ֆիզիկական ուժերը ու նաև լիովին հանգիստ լինել: Առանց այդպիսի խելամիտ ինքնավերահսկողության` անհնար է պահպանել առողջությունն ու բարելավել կյանքը:

9-ը գերազանց ներդաշնակության թիվն է, որը հոգևոր մեծ ուժ է պարգևում: Կյանքի կոնկրետ միջադեպերի վրա այն մեծ ազդեցություն չի գործում, բայց թեթևակիորեն մեղմում է դրանցից բխող սուր զգացողությունները: Այն սովորեցնում է բավականություն ստանալ ձեր ներաշխարհից, պաշտպանվածություն է հաղորդում և բարեբախտութ յուն` հոգեմոտ մտերիմներ ձեռք բերելու: Պարգևում է հոգու անդորր ու խաղաղություն: Ֆիզիկական առողջությունը կարգին է (օրգանիզմի ջրափոխանակությամբ պայմանավորված): Զգացմունքային առումով 9-ի հովանավորյալներն առանձնանում են ոչ մի իրավիճակում սեփական սկզբունքներից չհրաժարվելու ունակությամբ: Իսկ բանականության «ոլորտում»` նրանք կարող են ինքնուրույն վերականգնել բնության հետ իրենց էներգետիկ կապը: