Ձյուն եմ ծախում, սա˜ռը ձյուն


Հնարամիտ այս մասաչուսեթցին ինքնատիպ բիզնես է ստեղծել իր համար. 6 ֆունտը (մոտավորապես 2,7 կգ) 89 դոլարով ձյուն է վաճառում. իր տան բակի ձյունը: Եվ այն պահանջարկ է վայելում:

Մանչեստրի բնակիչ Կայլ Ուորինգի գլխում «հանճարեղ» այս գաղափարը ծագել է սովորական մի օր, երբ մաքրում էր բակի ձյունը: Երևի մտածել է, թե ի˜նչ երանություն կլիներ, եթե ձյան փոխարեն երկնքից դոլարներ թափվեին, ու միտքն առկայծել է. երկնքից թափվածը ի´նքը կփորձի փողի վերածել:

Ձյունը կզվարճացներ տաք շրջաններում ապրողներին, և Ուորինգը կայք է բացել` ShiΘSnowYo.coΗ: Սկզբում երկնատուր ապրանքը «փաթեթավորել» է 16,9 ունցիանոցի (մոտ 480 գրամ) շշերում` 1 շիշը վաճառելով 19,99 դոլարով: Բայց շուտով հասկացել է, որ այդպիսի փոքր ծավալով ձյունը ավելի արագ է հալչում` մինչև պատվիրատուին հասնելը: Եվ հնարամիտ ձնավաճառը մեծացրել է տարայի ծավալը, ու հիմա 2,7 կգ ձյունը վաճառում է 89 դոլար: Նա «արտադրում» է նաև 10 ֆունտանոց (4,55 կգ) փաթեթավորումներ` 119 դոլար արժողությամբ: (NEWS BANG):