ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ


 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ունեցվածքի մասին հայտարագրերը:

Հետաքրքիրն այն է, որ մոտ 300 հազար անդամ ունեցող կուսակցության անդամավճարները շատ ավելի քիչ են, քան Հայաստանի Դեմոկրատական կուսակցությանը:

Պարզվում է, որ ամենահարուստ կուսակցություններից մեկը «Միավորված հայերն» է, որն ունի 15 միլիոն դրամ միջոցներ: Իհարկե, այս գումարից մոտ 14 միլիոնը հավաքագրվել է «Զվարթնոց» տաճարի վերականգնման համար: Հասկանալի է, որ տաճարի վերականգնումը կմղվի հետին պլան, իսկ հավաքված գումարներն էլ կտրամադրվեն քարոզարշավին: Բայց կուսակցությունն ունի նաև բազմաթիվ նվիրատուներ, ովքեր պատրաստ են էլի գումարներ ներդնել:

Ի դեպ, ըստ հրապարակված հայտարարագրերի` Հայաստանի ամենաաղքատ կուսակցություններից մեկը… «Բարգավաճ Հայաստանն» է, քանի որ «ԲՀԿ-ն շարժական գույք չունի, իսկ դրամական եկամուտները կազմել են ընդամենը մոտ 15.3 մլն դրամ, որից 12.1 մլն դրամը ստացել է պետական բյուջեից, իսկ անդամավճարները 2.9 մլն դրամ են»: