Նայած, թե ով ինչն է թանկարժեք իր համարում

Ապահովագրում են ամենաթանկ իրերը


Թինա Թյորներն, օրինակ, իր ոտքերը ապահովագրել է 4 միլիոն դոլարով, իսկ հիմնականում տղամարդկանց հասցեագրվող հանդեսների շապիկներին կիսամերկ հայտնվող Ռիհաննան ավելի համեստ է, գնահատել է սեփական ոտքերը` 500 հազար դոլար:

Երգչուհի Մերայե Քերին իր ոտքերի հանդեպ սիրով գերազանցել է բոլորին, նույնիսկ ֆուտբոլիստ Ռոնալդոյին` 1 միլիարդ դոլար:

Ավստրալացի արտիստուհի Քայլի Մինոուգը ապահովագրական պայմանագիր է կնքել հետույքի համար: Նրան իրենց հաճախորդը դարձնելու մրցակցությունում ապահովագրական բազմաթիվ կազմակերպություններից հաղթողը երգչուհուն առաջարկել է վճարել 6 միլիոն դոլար, եթե նրա թանկարժեք հետույքի հետ ինչ որ բան կատարվի:

Սկանդալային երգչուհի Մադոննան միշտ հետևել է իր արտաքին տեսքին: Ու եթե հանկարծ վնասվի նրա կուրծքը, Մադոննան կստանա 4 միլիոն դոլար:

Rolling Stones-ի հռչակավոր կիթառահար Կիտ Ռիչարդսը, բնականաբար, պետք է ձեռքերն ապահովագրեր: Այդպես էլ արել է` 2 միլիոն դոլարով:

Իսկ ահա հռչակավոր Ջուլիա Ռոբերթսը ինչպես միշտ` ավելի ինքնատիպ է: 30 միլիոն դոլարով նա ապահովագրել է սեփական... ժպիտը:

Ապահովագրելը` ապահովագրել են, բայց ո՞վ կասի, թե որ դեպքում է վնասված համարվելու ժպիտը, կուրծքը կամ հետույքը: Ոտքերի հարցը դեռ կարելի է ընկալել: