ՄԱՆԴԱ՞ՏԸ ՊԻՏԻ ԽԱՆԳԱՐԵՐ


 

Հրաժարվելով պատգամավորի մանդատից` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր քայլը բացատրեց նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրությամբ: Չենք ուզում կասկածի տակ առնել ՀՀ առաջին արտգործնախարարի անկեղծությունը, սակայն մի՞թե մանդատը պիտի նրան խանգարեր նախագահական ընտրարշավի ժամանակ, մանավանդ որ մեր Սահմանադրության մեջ արգելափակող դրույթ չկա:

Հակված ենք մտածել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը պայմանավորված է մեղքի գիտակցմամբ: Նա խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակ բերեց «Ազատ դեմոկրատներին», ինչը որոշ եվրոպական կառույցների թելադրանքն էր` այսպես «Ժառանգության» մի քանի նվիրյալների առջև փակելով խորհրդարանի դռները: Եվ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն ինչ անելու է, որպեսզի ցուցակի հերթական համարները զբաղեցնող երկու հոգին հրաժարական տան…