Մուսոլինիի թոռնուհին դատափետել է թիվ 1 ֆրանսուհուն


Իտալիայի միապետի ազգականուհին` Կառլա Բրունիին համեմատում է Մարիա¬ Անտունետայի հետ և քննադատել է նրան, որ չի օգնում Հյուսիսային Աֆրիկայից ապօրինի ներգաղթյալներին: Իտալական խորհրդարանի անդամ Ալեսսանդրա Մուսոլինին Ֆրանսիայի առաջին տիկնոջը խորհուրդ է տալիս բողոքել իրենց երկրի սահմանները ներգաղթողների դեմ փակելու մասին ամուսնու որոշման դեմ և եկվորներին տեղավորել իր բազմաթիվ առանձնատներում ու վրաններում: Այդպիսի հարց է նա ուղղել Կառլային` Figaro թերթի միջոցով: Սինյորա Մուսոլինին Բրունիի նման` մինչև քաղաքական գործիչ դառնալն արտիստ ու մոդել է եղել: Իսկ Բրունին էլ ազգությամբ իտալուհի է, բայց չի թաքցնում ատելությունը Իտալիայի վարչապետի հանդեպ: Նա նույնիսկ հայտարարել է, որ Բեռլուսկոնիի շնորհիվ ինքը շատ ուրախ է, որ ֆրանսուհի է դարձել: Ինչ վերաբերում է Ֆրանսիայում ամեն գնով ապաստան ստանալ ձգտող գաղթականներին, ապա ոստիկանության արգելանքներն անգամ չեն խանգարում` կուտակվել սահմանամերձ մի ավանում: Արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին նույնպես քննադատել է Ֆրանսիայի կողմից «համերաշխության բացակայությունը»: Այս առնչությամբ արտահայտվել է նաև Բրյուսելը. Եվրահանձնաժողովում հայտարարություն է հնչել, թե Փարիզն իրավունք չունի գաղթականներին Իտալիա վերադարձնել: