ԱՍԵԼ` ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Ընտրություններում ստանալիք քվեների քանակի հանդեպ անհանգստությունը հայրենի քաղուժերին ստիպում է ամենաաներևակայելի գործողությունների դիմել: Օրինակ, նվազագույն աշխատավարձի չափի վերանայման` ՀՅԴ և ՀԱԿ¬ի ներկայացրած առաջարկներով ընդդիմադիրները մեկ կարևոր առավելություն այնուամենայնիվ «արձանագրել» են. այդ առաջարկը նախկինների պես անհասցե ու վերացական չէ: Սրանով հանդերձ` նման մտահոգությամբ ներկայանալու համար ընտրված ժամանակահատվածը հեշտությամբ մատնում է նախաձեռնության իրական շարժառիթները: Դժվար չէ վերհիշել, որ նախորդ ընտրություններից առաջ էլ Դաշնակցությունը հանդես եկավ այն ժամանակ գործող կենսաթոշակների չափերը վերանայելու առաջարկով: Այն, ինչպես նաև նորերս ներկայացվածն, իհարկե, հավանության չարժանացավ: Ուշագրավ է, որ երկու դեպքում էլ մերժումներն առանձնապես ցավագին չընդունվե ցին: Կարելի է կարծել, որ քաղուժերի հիմնական նպատակը ոչ այնքան հենց այս շրջանում հանրության ավելի բարձր վարձատրություն ապահովելն էր, որքան ընտրազանգվածին բարի կամք ներկայացնելը: Հետաքրքիր է, որ այս ուժերից (առավել ևս ընդդիմադիր) լուրջ սպասելիքներ ժողովուրդը չունի: Այդ իսկ պատճառով նախընտրական պոպուլիզմի ցանկացած դրսևորում ընտրազանգվածը սկսել է սառնությամբ ընդունել: Այսինքն, օգտակարության առումով կանխավ անհաջողության դատապարտված առաջարկների շրջանառու մից նրանք ոչինչ չշահեցին` ևս մեկ անգամ կասկածելի դարձնելով նախընտրական իրենց մտահոգությունները: Եթե Կոնգրեսի պարագայում ամեն ինչ, թերևս, միտինգային շոուները թեժ ու բովանդակալից դարձնելուն էր ուղղված, ապա Դաշնակցության համանման առաջարկի հեղինակները պատգամավորներ էին: Այսինքն, մարդիկ, ովքեր մասնակցել էին ներկայում գործող բյուջեի տարեվերջյան քննարկումներին ու պետք է լավ իմանային, որ գործող 32.500 դրամի փոխարեն մարդկանց 40 կամ 51 հազար դրամ վճարելու համար ապրիլ ամիսին աղմկելը բոլորովին էլ խելամիտ չէ: Իսկ առաջարկի մերժումը գործադիրը միայն հնարավորությունների բացակայությամբ չի պատճառաբանում: Այս շրջանում, երբ վերջինիս շատ կոնկրետ նպատակներից մեկը գնաճի կանխումն ու գների նվազեցումն է, կանխիկ փողի լրացուցիչ չափաքանակն էապես կխանգարի գնանկմանը: Հանրությունը մշտապես և իրավացիորեն դժգոհել է, որ հազար դրամով նպաստների ու աշխատավարձերի ամենաչնչին բարձրացումները միշտ կատաղի թանկացում ներով են ուղեկցվել, և իրենց ստանալիքին հավելվող գումարները ոչ միայն չեն բարելավել սոցիալական պայմանները, այլ ուղիղ հակառակ ազդեցությունն են գործել: Տվյալ դեպքում գների նվազման ուղղությամբ աշխատելով (վճարվող գումարներն անփոփոխ թողնելով)` միգուցե շատ ավելի նախընտրելի իրավիճակ ստեղծվի: Ի վերջո, կարևորը ոչ թե ստանալիքի չափն է, այլ դրա գնողունակությունը: Իսկ քաղաքական շոուներն ընտրությունների հետ միշտ էլ կարող են գալ ու գնալ: