ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ «ՀԵՐՈՍՆ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»


Այս տարի մայիսի 9-ին նույնպես հարազատներն առաջինը Նվարդ Մալխասյան-Մանևին կշնորհավորեն: Դժախտաբար` ոչ անձամբ. գարնանային թարմ ծաղիկներ կտանեն նրա շիրիմին և կասեն` - Հաղթանակի տոնն է այսօր, Մայր. քո° տոնն է` շնորհավոր: Հայրենական մեծ պատերազմի վետերան Ն. Մալխասյանը դպրոցին նոր-նոր հրաժեշտ տված, զենքը ձեռքն առավ: Ահալի 1941 թվականն էր. հայրենիքը վտանգի մեջ էր, և 16-ամյա աղջնակն ի°նքը վճիռ կայացրեց` կամավոր մեկնելով ռազմաճակատ: Զավակները միշտ հիշում են հերոսուհի իրենց մոր պատմած ռազմաճակատային դրվագները: - Առաջին մարտերը նա մղել է Մոզդոկի մատույցներում` կանանց նորաստեղծ 286 զենիթահրթիռային դիվիզիոնի կազմում: Միշտ հիշում էր, թե ինչպես հենց առաջին մարտի ժամանակ հուժկու համազարկը սպանել է նշանառուին, և ինքը, առանց որևէ հրահանգի, նստել է նրա տեղում… Երեկոյան պարզվել է, որ անփորձ հայուհին ինքնաթիռ է խփել: Տիկին Նվարդը պատմում էր նաև, թե ինչպես է 18 տարեկանում (արդեն 2 տարի ռազմաճակատում էր) գերի վերցրել խորհրդային սպայի համազգեստ կրող 7 գերմանացու: Գեներալը նրան ասել է` «Կեցցես, հերոս»: «Հերոսը ես չեմ, հերոսն իմ ժողովուրդն է` իր անցյալով, հնամենի իր պատմությամբ,- պատմում է Ն. Մալխասյան-Մանևի հարսը` լրագրողուհի Սվետլանա Աթյանը: - Նա միշտ անհուն թախիծով էր հիշում ամուսնուն` անվանի վարպետ Սիմոն Մանևին, ով Երևանի Կիրովի գործարանի հիմնադիր մասնագետներից էր: Վաստակավոր նորարարը զոհվել էր խաղաղ օրերում` կոմբինատում տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելիս: Այս մասին պատմելիս, սկեսրոջս ձայնում արժանապատվություն էինք զգում,- շարունակում է Սվետան: Այո, մեր փառավոր անցյալը ոգու սնունդ է դարձել հայ արժանավոր զավակների համար ու հենց նրանց ջանքերով էլ ազգիս պատմությունը միշտ համալրվել է հերոսական նոր էջերով: Հայրենիքիս ապագա զինվորները ԼՂՀ հանրակրթական դպրոցների և Իվանյան անվանի վարժարանի նախազորակոչային տարիքի 24 աշակերտների ուղևորությունը Երևան կազմակերպել էին ԼՂՀ «Մայրություն» ՀԿ նախագահությունը` ԼՂՀ և ՀՀ պաշտպանության նախարարությունների աջակցությամբ: Խաղաղապահ բրիգադի հարմարավետ զորանոցներում անցկացրած 2 օրերը հայրենասիրության լավագույն դաս էին սաների համար: ԼՂՀ «Մայրություն» ՀԿ-ն 1988 թ. հիմնադրվել է բանաստեղծուհի Մարո Մարգարյանի ջանքերով: Պատերազմի տարիներին այն ակտիվորեն օժանդակել է գործող բանակի մարզիկներին, տարաբնույթ օգնություն ցույց տվել ԼՀՂ ազգաբնակչությանը: Այս` «Ծառայում եմ Հայրենիքին» նախաձեռնության շրջանակներում, համաձայնեցնելով ԼՂՀ ԿԳ և ՊՆ նախարարությունների հետ, ՀԿ-ն ընտրել էր Արցախի դպրոցներից 24 աշակերտներ, ովքեր ակտիվորեն մասնակցել էին Հանրապետական «Արծվիկ» ռազմահայ րենասիրական խաղերին: Նախագծի նպատակն էր խթանել նախազորակոչային տարիքի պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, օգնել մասնագիտական կողնորոշման հարցում, նպաստել աշխարհայացքի ձևավորմանը, խրախուսել ուսումնական հաջողությունները, ամրապնդել և սերտացնել բանակ-հասարակութ յուն կապը: Աշակերտներին ուղեկցում էին «Մայրության» նախագահ Հասմիկ Միքայելյանը, ԼՂՀ ՊՆ ՌՀԴ և ՀԿՀԿ բաժնի ավագ սպա փոխգնդապետ Կարո Ամբարձումյանը, ԼՂՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ Մուրադ Շահրամանյանը: Փոխգնդապետ Կարո Ամբարձումյանը Արցախյան պատերազմի մասնակից է և բանակում է` նրա ստեղծման առաջին օրից: Հասմիկ Միքայելյանը «Մայրություն» ՀԿ նախագահ է հիմնադրման օրվանից և ՊԲ թանգարանի տնօրենն է 2001 թ.-ից: Նրա 3 որդիները Հայկական բանակի սպաներ են և ծառայում են ՊԲ տարբեր զորամասերում: Մուրադ Շահրամանյանը մասնագիտությամբ մանկավարժ է. մասնակցել է պատերազմին, պատերազմից հետո մինչև 2008 թ. ծառայել է ՊԲ տարբեր զորամասերում, այժմ ԼՂՀ ԿԳ նախարարության ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի մասնագետ է: Որդիներից մեկը նույնպես ծառայում է ՊԲ-ում: Մայիսի 3-ի առավոտը աշակերտների համար սկսվեց Եռաբլուր այցելությունից, որտեղ նրանց դիմավորեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը և վարչության մի շարք սպաներ: Ողջույնի հակիրճ խոսքից հետո աշակերտները ծաղիկներ դրեցին նահատակների շիրիմներին, և Արցախից իրենց հետ բերած տնկիները պահ տվեցին ազատամարտիկների վերջին այս հանգրվանին: Տպավորիչ էր հատկապես տղաներից մեկի խոսքը. - Ինձ համար որպես ապագա սպայի, այս վայրը սուրբ է, այստեղ այս պահին ես ստանում եմ իմ ամենալավ դասը, որովհետև այստեղ հանգչողները հայկական բանակի լավագույն զինվորներն են և պարտքս եմ համարում ասել նրանց, որ հանգիստ լինեն, խոստանում եմ իրենց գործը պատվով շարունակել: «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանում երեխաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան թանգարանի տարանմուշներին: Իսկ Սարդարապատի հուշահա մալիրում արցախցի դեռահասները հպարտությամբ էին նշում, որ 1918 թ. մայիսյան օրերի Երևանը պաշտպանել են նաև ղարաբաղյան գնդի մարտիկները: Օրն ավարտվեց Հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարտական վարժարանի սաները արցախցի հյուրերի տարեկիցներն են և ջերմ ու ինքնաբուխ էր ծանոթությունը: Վարժարանի ղեկավարության առաջնորդությամբ նրանք շրջեցին զորանոցներում, դասասենյակներում, Մոնթե Մելքոնյանի թանգարանում, նույնիսկ հնարավորություն ունեցան ուսումնական մասում վարժասարքի վրա կրակել: Հաջորդ հանգրվանը հրետանային զորամասն էր, որտեղ երեխաները ծանոթացան հայկական բանակի հրետանային սարքավորումներին: Զորամասի զինվորները մատչելի կերպով երեխաներին ծանոթացրին «Գրադ» կայանին, ինքնագնաց հրետանային մեքենայի տարբեր տրամաչափի հրանոթներին: Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թանգարանը նույնպես հիացումի պահեր պարգևեց ապագա զինվորներին, իսկ Ավիացիոն ինստիտուտի վարժասարքերի առջև դպրոցականներն իրենց իսկական մարտիկներ էին զգում: Մայիսյան հաղթանակների տոների նախօրյակին կազմակերպված ինքնատիպ այդ հավաքը, հիրավի, անմոռաց կմնա` որպես հայրենասիրության կենդանի դաս:

Սյուզաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ