2 Բրիսոն` 1 համարում


Անցյալ դարի 50¬ականներին գործարար Ջորջ Դ. Բրիսոնը օթևանեց Կենտուկի նահանգի Brown Hotel հյուրանոցում: Փաստաթղթերի ձևակերպումից հետո նրան հանձնեցին 307 սենյակի բանալին և իրեն հասցեագրված մի նամակ, որի վրա նշված էր թե´ իր անուն¬ազգանունը ու թե´ սենյակի համարը: Գործարարն ապշած էր, որովհետև նախապես ինքն էլ չգիտեր, որ իջևանելու է այդ հյուրանոցում: Հանելուկը լուծվեց մի փոքր ուշ: Նամակը հասցեագրված էր գործարար Ջորջ Դ. Բրիսոնից անմիջապես առաջ նույն` 307 սենյակում օթևանած անձին` դարձյալ Ջորջ Դ. Բրիսոն անուն¬ազգանվամբ: