Ազգային կինոկենտրոնը ներկայացնում է...


Հայկական կինոարտադրության անհաղթահարելի թվացող խորագնա ճգնաժամից երբևէ ելք չտեսնողների հոռետեսության վրա հույսի առկայծումներ սփռելու նպատակասլացությամբ` Հայաստանի ազգային կինոկենտրոնը (տնօրեն` Գևորգ Գևորգյան) հոկտեմբերի 2¬ից եռամսյա տևողությամբ գործընթաց է սկսել իրականացնել£ «Մոսկվա» կինոթատրոնի և հանրային հեռուստատեսության հետ համագործակցելով` այն կինոսիրողներին ներկայացնելու է վերջին տարիներին արտադրված մի շարք լիամետրաժ, կարճամետրաժ, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր£ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շնորհիվ արվեստասեր հանրությունը դրանց մի մասից է միայն տեղեկացված£ Իրավիճակը որոշ չափով շտկելու նկատառումով երեք ամիս շարունակ «Մոսկվա» կինոթատրոնում ամեն շաբաթ կազմակերպվելու են հայկական նոր ֆիլմերի շնորհանդեսներ, որոնց հետևելու են տվյալ կինոժապավենների տևական ցուցադրությունները£ Գնային ճկուն քաղաքականությամբ` կինոդիտումները առավելագույնս մատչելի են դարձվել բոլոր հետաքրքրասերների համար£ Կինոկենտրոնի գործունեության զանգվածային հանրաճանաչումը այնուհետև կստանձնի հանրային հեռուստատեսությունը£ Այդպիսով հեռուստալսարանի հոծ բազմությանը անմիջականորեն հասանելի կդառնան Գոա քաղաքում (Հնդկաստան) կայանալիք միջազգային քառասուներորդ կինոփառատոնի «Համաշխարհային կինո» ծրագրում ընդգրկված «Տխուր փողոցի լուսաբացը» (կինոբեմադրիչ` Ալբերտ Մկրտչյան), Ասիական ֆիլմերի փառատոնում ներառված «Քրմուհին» (կինոբեմադրիչ` Վիգեն Չալդրանյան), բազմիցս մրցանակված «Սահման» (կինոբեմադրիչ` Հարություն Խաչատրյան) և տասնյակ ուրիշ կինոժապավեն ների իրական արժանավորությունը, XXI դարասկզբի կինոշուկայում մրցունակությունը£ Կարծում եմ, կճշգրտվեն նաև կոնկրետ ուղիները հայկական կինոարտադրությունը «անկախական» փակուղուց դուրս բերելու£ Կինոակցիայի մեկնարկի պատիվը վերապահված էր անվանի կինոբեմադրիչ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» գեղարվեստական ֆիլմին, որի ցուցադրությունը մոսկովյան կինոփառատոնի շրջանակներում վերջերս տեղի ունեցած կինոհամաժողովի եզրափուլում խրախուսական բազում գնահատականներ էր վաստակել£ Պերճ Զեյթունցյանի համանուն վիպակի հիման վրա Սուրեն Բաբայանի հեղինակած սցենարում, ըստ իս, զգալիորեն տուժել էր բնօրինակի գլխավոր ասելիքի հոգեբանա կան պատճառաբանվածությունը£ Հետին պլան էին մղվել մերօրյա աղերսները` կինոբեմադրական անուրանալի վարպետության առաջնայնացման անթաքույց միտումով£ Իրենց գեղանկարչական պատկերավորությամբ աչքի ընկնող դրվագների գերակայությամբ մեղմվել էր դրամատիզմը սեփական արտացոլումից զրկված մարդ արարածի հոգեվիճակի£ Ի դեպ, այս գրական հերոսի նախատիպը (Գոգո Դուրգարյանը) իր հիմնական հատկանիշներով ժամանակակից հայ արձակում մարմնավորվել է դեռևս 1991¬ին, Նորայր Ադալյանի «Չինովնիկի երկրորդ մահը» պատմվածքում£ Խորեն Աբրահամյանի արտիստական խառնվածքին մերձ կերպավորման գունապնակ դրսևորող Ժան¬Պիեռ Նշանյանի գլխավոր կինոդերակատարության ներգործուն ուժը անհամեմատ մեծ կլիներ, եթե փորձառու բեմադրիչը չտարվեր տեխնիկական հնարամտության երբեմն ինքնանպատակ ցույցերով£ Սուրեն Բաբայանի բարձրաճաշակ գեղանկարչական կինոկոլաժին օրերս հաջորդած «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսի (գեղարվեստական ղեկավար` Արմեն Վաթյան) նոր թողարկումների ցուցադրությունից ստացածս տպավորությունները կընդհանրացնեմ մոտակա ժամանակներում, երբ նախորդներին համադրելու հնարավորություն ընձեռվի: Ասեմ միայն, որ 12 կինոպատումներից ամենահաջողվածը Արեն Վաթյանի բեմադրած «Տիգրան Մեծ»-ն էր:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ