Եկատերինա II¬ի I հուշարձանը


Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ ռուսական կայսրուհու հուշարձանը կկանգնեցվի` Ցերբստ քաղաքում£ Բացման արարողությունը կկայանա այս տարի հուլիսին£ Մինչ ապրիլի 7¬ին հայ կանանց շնորհավորում էին Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ, Մոսկվայից Սաքսոնիա-Անհալտի Ցերբստ քաղաք հասցվեց Եկատերինա Երկրորդի 4,7 մետրանոց բրոնզաձույլ հուշարձանը£ - 266 տարի անց մենք կարող ենք մեծարել մեր արքայադստերը, ով 1744 թվականին մեկնեց Ռուսաստան,¬ ասել է քաղաքապետ Հելմուտ Բերենտը£ Կոթողը ձուլվել է անցյալ տարի` Գերմանիային նվիրելու նպատակով. հեղինակը նշանավոր քանդակագործ Միխայիլ Պերեյասլավեցն է£ Կայսրուհի Եկատերինա 2¬րդը` ծնունդով` Սոֆյա Ֆրեդերիկա Ավգուստա Անհալտ Ցերբստկայա, ծնվել է 1729 թ. մայիսի 2¬ին, գերմանական Շտետտին քաղաքում, որն այժմ գտնվում է Լեհաստանի տարածքում£ 1742 թ. ապագա թագուհու ընտանիքը տեղափոխվել է Ցերբստ, ուր ապրել են մինչև 1744 թվականը£ Այդ տարի Եկատերինային (Սոֆյային) մոր հետ Ռուսաստան է հրավիրել կայսրուհի Ելիզավետա Պետրովնան` Պյոտր 3¬րդ կայսեր զարմիկի` գահաժառանգ մեծ իշխան Պյոտր Ֆեդորովիչի հետ հետագա ամուսնության նպատակով£ Պյոտրի սպանությունից հետո ինքը դառնալով գահաժառանգ, Եկատերինան Ռուսաստանը կառավարել է 34 տարի` մինչև իր մահը (1796 թ.)£