«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ» Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ


1998-2000 թթ. Աղասի ՀԱԿՈԲՅԱՆԸ ժամկետային ծառայությունն անցկացնելով Արցախում` փաստագրել ու վավերացրել է հետաքրքրաշարժ նյութեր£ «Ավանգարդը» ռեպորտաժների, ակնարկների, պատմվածքների տեսքով կհրապարակի այդ նյութերը, որոնք համոզված ենք, հետաքրքրությամբ կընթերցեն ոչ միայն ներկա ու նախկին զինվորները£ Անցել է տասը տարի£ Մայիսյան օր էր£ Մի քանի ամիս սպաներ Լևոն Չոլոյանը, Գագիկ Խաչատրյանը, Արթուր Բաբայանը, Քեռին և սերժանտ Աղասի Հակոբյանը մտորում էին «գիտարշավ» կազմակերպելու շուրջ, սակայն վախենում էին հրամանատարից£ Պետք էր գաղտնի կազմակերպել. եթե հրամանատարությունն իմանար` ոչ միայն թույլ չէր տա, այլ կպատժեր, քանի որ այդ տարածքներն ականապատված էին£ Մայիսի 8¬ին զորամասն «ինքնակամ լքեցին» վերոհիշյալ զինծառայողները և ուղևորվեցին անտառի խորքերը. որոշել էին հասնել Եղիշե Առաքյալի վանական համալիր, ուր պատերազմից հետո ոչ ոք չէր եղել£ Զգուշությամբ առաջ էին շարժվում£ Հարցը անտառի դժվարանցանելիությունը չէր. ամեն քայլը կարող էր մահաբեր լինել£ Անտառը ժամանակին թշնամին ականապատել էր` դժվարացնելով Թալիշի ազատագրումը և Շահումյան տանող ճանապարհը£ Մենք սրտի ցավով ու զգույշ անցանք Արցախի հայտնի գյուղերից մեկի` Գյուլիստանի կողքով£ Մեռած գյուղը գտնվում էր չեզոք գոտում. մի ծայրամասը վերահսկում էր թշնամին, մյուսը` մերոնք£ Նաև պետք է զգույշ լինեինք թշնամու դիպուկահարներից... և մեր դիրքապահներից, քանի որ մեր «արշավն» անօրինական էր ու անվտանգության կոպիտ խախտում էր£ Աննկարագրելի բերկրանք ապրեցինք, երբ բլրալանջից երևաց երբեմնի լայն գործունեություն ծավալած վանքը£ Մեր «արշավախումբը» մոտեցավ կիսականգուն եկեղեցական համալիրին£ Մռավի հարավային լանջին, չորս կողմից սեպաձև ժայռերով շրջապատված ձորում ծվարած վանքը հնում ունեցել է տարբեր անուններ£ Ըստ պատմիչ Կաղանկատվացու «Ալուհանք աշխարհի» պատմության` այս տարածքը կոչվել է Սուրբ Ներսմիհրա, Ջրվշտիկ, ապա Եղիշե Առաքյալ£ Պատմական անցյալում Հոռեկավանքից այստեղ է տեղափոխվել Եղիշեն` քրիստոնեություն քարազողներից մեկը` իր հետ բերելով բոլոր կարողությունները£ Հաստատվելուց հետո վանքը վերանվանվում է նրա անունով£ Քրիստոնեության այս քարոզիչը հետագայում տանջամահ է արվել£ Համալիրի առաջին կառույցը կապված է Վաչագան Բարեպաշտ թագավորի հետ£ Համալիրը բաղկացած է տաճարից և ութը մատուռներից, գերեզմանատներից, օժանդակ շինություններից£ Գավիթը կառուցվել է 1284 թ.£ Տաճարն ունի երկու մուտք` հարավային և հյուսիսային£ Մատուռներում թաղված են իշխաններ, եպիսկոպոսներ, Հայոց Աղվանքի Վաչագան թագավորը, Մելիք¬Ադամը, հայտնի եպիսկոպոս Մելիքսեթը և այլ պատմական դեմքեր£ Կան վիմագիր արձանագրություններ, որոնցից ո°չ շտաբի պետի տեղակալ Խաչատրյանը, ո°չ ֆիզիկական պատրաստության ծառայության պետ Չոլոյանը, ո°չ հետախույզների վաշտի հրամանատար Բաբայանը, ո°չ մատաղիսեցի փորձառու Քեռին և ո°չ էլ ես գլուխ չհանեցինք£ Ակներև էին ադրբեջանական և կոմունիստական բռնակալության հետքերը£ Սրբավայրը մոռացության էր մատնվել, իսկ Արցախն ազատագրելուց հետո, վանքից ընդամենը 10-12 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերի բնակիչները չէին կարող ուխտի գնալ մի պարզ պատճառով. տարածքն ականապատված էր£ Մենք պետք է շտապեինք. ոչ միայն հասցնել վերակարգի հերթափոխին, այլ օրն արդեն երեկոյանում էր. մթության մեջ կարող ենք մոլորվել և «հյուր» գնալ հակառակորդին£ Ես հասցրեցի մի փոքր, հողմահարված քարի կտոր վերցնել Վաչագան արքայի շիրիմի մոտից, որի տները մայրամուտող արևի շողերի ներքո գերեզմանաքարեր էին հիշեցնում£ Վերջին անգամ հայացք նետեցինք լքված գյուղին ու Ջրվշտիկ գետակի հունն ի վար իջանք զորամաս£ Մենք գոհ էինք. բավարարել էինք և° մեր հետաքրքրությունը, և° հոգևոր պահանջը£ Մի քանի օր անց տեղահանված չայլուեցի մի լավ ու վստահելի մարդու` Սլավիկին, պատմեցի մեր «գիտարշավի» մասին£ Նա, բնականաբար, չհավատաց, իսկ երբ համոզվեց, որ չեմ ստում` ասաց. - Երանի աչքերիդ£ 12.05.2000 թ., Մատաղիս Հ. Գ. Եթե տարածքը հիմա էլ ականազերծված չէ, ապա լավ կլինի ականազերծել, քանի որ Եղիշե Առաքյալ հրաշքը շատերին կդյութի£