Լեոնիդ ԵՆԳԻԲԱՐՈՎ - 75 ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԷԼԵԳԻԱ


Սովորականի արտասովորությունն էր վերապահված հաստատել նրան հոգևոր տիեզերքում, անավարտ մնացած «երջանկության իր ճանապարհին» (այդպես էր որակում մարդու կյանքը) թողնված երկրային 37 ակնթարթներով, որոնց սրտամոք անանցողիկ բանաստեղծականությունը, կրկեսային պարզ ու խորունկ, քնարաշունչ ծիծաղի արձագանքներով ալիքվելով, չապրած 38 տարիներին նորից ու կրկին նրա արվեստի անզուգական մարդեղենությունը հաստատեց£ «Եթե ես իրոք հանճար եմ,- կատակում էր հաճախ` չմտածելով, որ անվրեպ կանխագուշակման արժեք է ստանալու հեգնախառն սրախոսությունը 1972-ի հուլիսի 26-ից` սրտի վերջին բաբախյունից հետո,- ապա, ինչպես Պուշկինը, կմահանամ 37 տարեկանում»: Փառք Աստծո, մոռացության ժանգով չպատվեցին մեր ժամանակների մեծագույն մնջկատակ-ծաղրածուի անունն ու գործը: Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի (Ենգիբարովj) անունը կրող հայկական կրկեսը, որի գեղարվեստական երկարակեցությունը այժմ նրա սիրելի սաներից մեկն է գուրգուրում` Սոս Պետրոսյանը, հերթական խաղաշրջանն է ձոնում անմեռ հիշատակին: Հարկ է, որ մարդկային բյուրավոր հոգիների «գրպանահատի» արքայական անհատականության հանդեպ սերնդեսերունդ փոխանցված ակնածանքը հասու լինի ներկայիս երիտասարդությանը, ովքեր մոտավոր պատկերացում ունեն կարճառոտ կյանքի հարուստ բովանդակության մասին: Մի արվեստագետի, ով կարողանում էր սեփական արցունքներից ծիծաղ բխեցնել` կենսատու խինդ պարգևելով մարդկանց առանց էժանագին, գռեհիկ ու պարզունակ ծամածռությունների: 1935-ի մարտի 15-ին Մոսկվայում ծնված իրենց Լեոնիդ որդուն երբևէ կրկեսի ասպարեզում տեսնել չէին ակնկալում դերձակուհի մայրն ու «Մետրոպոլ» հյուրանոցի ռեստորանի ավագ խոհարար հայրը: Միջնակարգն 1952-ին ավարտելով` նա ընդունվում է Ձկնարդյունաբերության ինստիտուտ, կես տարի ուսանելուց հետո տեղափոխվում է Ֆիզկուլտուրայի ինստիտուտ: 50-ականների կեսերին բռնցքամարտում նշանակալից հաջողություններ էր արձանագրել: 1955-ին ընդունվելով Կրկեսային արվեստի պետական ուսումնարանի նորաբաց ծաղրածուական բաժին` քառամյա մասնագիտաց ման ընթացքում արդեն հրաժարվեց հանդիսատեսին զվարճացնելու կարծրատիպերից: Հանդիսատեսային համընդհանուր համակրանքի հայկական կրկեսային կոլեկտիվի նորանշանակ ծաղրածուն արժանանում է 1960-ի օգոստոսին£ 2 տարի անց Լենինգրադում պարգևատրվում է տարվա լավագույն կրկեսային ծրագրի համար սահմանված մեդալով: Հյուրախաղերով ժամանած Մարսել Մարսոն, տեսնելով Լեոնիդի ելույթները, հիացմունք է ապրում սկսնակ արտիստի մարմնի ճկունությամբ, մտքի ու զգացմունքների վարակիչ արտահայտչականությամբ: Հանրահռչակ մնջկատակի իրեն ընծայած «Վանդակ» և «Մարդու կյանքը» մնջախաղային մանրապատումները Ենգիբարովը վերամարմնավորում է ինքնատիպ մեկնաբանությամբ: Վերջինս ներկայանում է հանդիսատեսին կենսական 2 փուլերի` մանկության ու ծերության հնարամիտ զուգակցմամբ, Աղջիկ պառավի խորհրդանշական կերպարով մունջ խորաթափանցությամբ իմաստավորված «Կնոջ կյանք»-ով: Կրկեսի ասպարեզում մնջկատակության բանաստեղծականության ներմուծման մեկ այլ դրսևորում էլ կյանքի վանդակում մարդ արարածի հիմնական վարքագծի նորաոճ մեկնությունն էր: Ի՞նչ է կյանքը, եթե ոչ վանդակների հաղթահարման մի անվերջանալի շղթա: Դուրս գալով տվյալ կենսափուլում իրեն կաշկանդող վանդակաճաղերից` մարդն անմիջապես հայտնվում է իր ազատությունը սահմանափակող նոր կապանքներում, թող որ հաճախ աներևույթ: Մինչև տիեզերական անսահմանության ազատ տարածքում վերջնականապես «բնավորվելը», ամեն տեսակ երկրային արգելաձողերից թոթափվելը: Հարաճուն ժողովրդականությամբ` Ենգիբարովը գրավում է նաև կինոգործիչների ուշադրությունը իր բնատուր արտիստականությամբ£ 1962-ին փայլուն խաղում է ինքն իրեն Հենրիկ Մալյանի և Լևոն Իսահակյանի «ճանապարհ դեպի կրկես» գեղարվեստական կինոֆիլմում£ 1964¬ին Պրագայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում ստացած առաջին մրցանակով` Բասի անվան գավաթով, աննախադեպ հանրաճանաչմանն է հասնում անզուգական իր արվեստի£ Հաճախակի շրջագայությունները Խորհրդային Միությունում և նրա սահմաններից դուրս` համաշխարհային փառքն են հյուսում երիտասարդ արվեստագետի, ով կրկեսին զուգահեռ հանդես էր գալիս «Մնջախաղային երեկո»¬ներով էստրադայում, հիասքանչ արձակի գողտրիկ էջերն էր հրապարակում տարբեր պարբերականներում և նկարահանվում էր Սերգեյ Փարաջանովի («Մոռացված նախնիների ստվերները», 1964), Ռոլան Բիկովի («Այբոլիտ 66»), Վասիլի Շուկշինի («Վառարան¬կրպակները»), Թենգիզ Աբդուլաձեի («Մանյակ իմ սիրելի կնոջ համար», 1972) ֆիլմերում£ Միևնույն ժամանակ թողարկվում են նրա ստեղծագործության մասին պատմող «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարով» և «2 Լեոնիդ 2» կինոժապավենները£ 1971¬ին կասեցվում է նրա «Ենգիբարովի թատրոն» նախաձեռնությունը, բայց սեփական գեղագիտությունը ձևավորելու ցանկությամբ ստեղծված մնջախաղի էստրադային թատրոնով բեմադրված «Աստղային անձրև» ներկայացման հաջողությամբ (առաջին ազդագրերում թատերախումբը «համույթ» հորջորջմամբ է որակվում, ցավոք) խթանվում է նաև «Ծաղրածուի քմայքներ»¬ի ծնունդը£ 1972¬ին Ենգիբարովին շնորհվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում£ Երկարատև հյուրախաղերը տաղանդաշատ արվեստագետը մտածում էր եզրափակել իր երազած հեղինակային կրկեսի կազմավորմամբ£ Բայց ճակատագիրը, ավաղ, այլ դաժան եզրափակում էր նախասահմանել... Լեոնիդ Ենգիբարովի մնջկատակային գունագեղ արվեստին անմիջականորեն հաղորդակցվելու բարեբախտությունից անձի վաղաժամ կորստյան չարաբաստիկ հանգամանքով զրկվածներից շատերի համար անհատականության բացառիկության հավաստիք «ծաղրածուն` աշունը սրտում» թևավորի արժեք ստացած արտահայտության բնութագրականությունը խորախորհուրդ պատկերավորությամբ ֆիլմերից զատ կամբողջանա մեզ ավանդած պարզ ու հեգնազվարթ գրական ժառանգության հոգեզմայլ, սեղմ ու թանձրիմաստ տողերով£«Առաջին ռաունդ» նրբակերտ մանրապատում ների անդրանիկ և հետմահու լույս ընծայված «Վերջին ռաունդ» ժողովածուներով£ Պատասխանատվություն կրելով շուրջը կատարվող ամեն ինչի համար` բանաստեղծական ուրույն խառնվածքով արվեստագետն իր ժլատ գրատարածքում շնորհագեղ գրչով վրձնում է մարդկային բազմաբազում հոգեվիճակների գեղարվեստական սեղմ պատկերներ` ընդամենը մի քանի խորունկ դարձվածք ներում կարողանալով ամփոփել մի ամբողջ վեպի նյութ խտացնող բովանդակություն£ ...Անձրևող գիշերների ամայության մեջ արտասվում են նրա հոգու լապտերները մարդկանց չիրագործված երազանքների ցավից£ Բարեկեցության համատարած ձգտումից տագնապն է ահագնանում մարդ արարածի հոգեմտավոր ամլացման£ Հազարավոր ծաղկեփնջերում ու որոտընդոստ ծափողջյուններում միակ մխիթարություն է դառնում անկեղծ հիացումի կրակով բոցավառված դեղին վարդը£ Փնտրվում է հոգևոր տանիք հովանոցի գերակայության կարևորությունը ըմբռնող երկրորդ կեսը£ Սիրվող մարդկանց արտասովոր գեղեցկության գիտակցությունն է աննկատ սերմանվում կարծրացած հոգիներում` դիմացինին անշահախնդիր գորովով մշտապես վերաբերվելու մեղմախրատ ուղերձում` «Մի° նեղացրեք մարդուն» հրաշապատում նովելում£ Յուրաքանչյուրի ներաշխարհում առկա է Գեղեցիկի ու Վսեմի նախասկիզբը, որը, անտարբերությամբ տրորվելով, երբեք չի ծլարձակի ի նպաստ համընդհանուր արժանավայել ոգեղենության հաղթանակի£ Չգնահատելով ու չնկատելով մեր կողքին գտնվող ժամանակակիցների մեջ տաղանդավոր արվեստագետներին` մեր իսկ ներսում այդպիսով ոչնչացնում ենք դեռևս չձևավորված վաղվա Շեքսպիրին ու Մոցարտին£ Չե՞ք գտնում, որ այս հավատամքը որդեգրելով` միասնաբար դուրս կգանք ներկայիս համակողմանի ճգնաժամից£ Ուրեմն, այսուհետ զերծ մնացեք Շեքսպիրի կամ Մոցարտի վեհապանծ սաղմերը կամա¬ակամա տրորելուց£ Եվ ենգիբարյանական գիշերային լապտերներից կհորդեն երջանկության արցունք ներ միայն£ Տուֆ քարի պես ամուր ու փխրուն, ջերմ ու սիրառատ սիրտն էլ նրա ի վերջո երանելի անդորր կգտնի£ Արևախանձ մեր լեռներում կապրենք հպարտ ու արժանապատիվ, միկրոֆոնային ու աստիճանային հյուծախտից բժշկված£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ