Հումոր
***
- Արի ծխելը թողնենք:
- Ինչո՞ւ:
- Հիշիր, թե որքան փող կխնայենք մեկ ամսում:
- Ուրեմն արի խմելն էլ թողնենք:
- Ոչ մի դեպքում. այդքան փողը որտե՞ղ ենք ծախսելու:
***
- Ես հասկանում եմ, որ շտապ պետք է կյանքումս ինչ-որ բան փոխեմ, բայց չեմ կողմնորոշվում` եղունգներիս լա՞քը փոխեմ, մազերիս գո՞ւյնը, թե՞ շրթներիս:
***
- Հարսիկս, տավարին արդեն կերակրե՞լ ես,- հարցնում է սկեսուրը:
- Չէ, մայրիկ, քո տղան դեռ չի արթնացել:
***
Տղամարդու համար առանձնակի դժվար է թաքցնել երջանկությունը, երբ նա հեռավոր երկիր է ճանապարհում զոքանչին:
***
Ոնց որ թե վերջապես կյանքում ամեն ինչ ունեցա` աշխատանքային պայմանագիրս չխլեցին, մեքենա և բնակարան գնեցի, սիրուհուս համար գումար եմ կուտակել, բայց, գրողը տանի, 70 տարեկան դարձա:
***
- Գիտեմ, որ քեզ ինչ-որ բան բացատրել մեկ է` անհնար է: Ու այդ պատճառով միանգամից անցնեմ վիրավորանքներին:
***
Փողերն ինձ չեն հուզում, ընդհակառակը, դրանք ինձ հանգստացնում են:
***
Երբեք մի վիճիր տղամարդու հետ. միանգամից ողբաձայն լաց եղիր, կամ «մանրից հանվիր»: