Սանտա¬Կլաուսին գործազուրկ են արել


Սան¬Ֆրանցիսկոյի առևտրային կենտրոններից մեկում` 20 տարի Սանտա-Կլաուս աշխատած Ջոն Տումիին ազատել են «պաշտոնից»` կատակի պատճառով. նրա դեմ բողոքել է տարեց մի զույգ£ Տումին պատմել է, որ ինքը միշտ ձգտել է զվարճացնել առևտրի կենտրոն այլեցող տարեցներին£ Օրինակ, եթե նրանցից որևէ մեկը փորձել է շփվել Սանտա¬Կլաուսի հետ, ինքը նրանց նստեցրել է իր ծնկներին ու հարցրել, թե ինչպես է իրեն պահել տարվա ընթացքում£ Նման մի միջադեպ էլ ամուսնական այդ զույգի հետ է եղել£ Երբ թոշակառու ամուսինները նրան հարցրել են, թե ինչու է ուրախանում, Տոմի¬Կլաուսը պատասխանել է. - Որովհետև ես գիտեմ, թե որտեղ են ապրում վատ տղաներն ու աղջիկները£ Այդ պատասխանը վիրավորել է զույգին, և նրանց բողոքի հիման վրա Տումիին ազատել են աշխատանքից£ Սակայն տեղաբնակների մեծ մասը սիրել է նրան և դատապարտել է գործատուի վարմունքը£ Նրան արդեն նոր աշխատանք են առաջարկել, և Տումին շարունակում է ուրախացնել մարդկանց£ Բայց, երևի, արդեն` զգուշավարությամբ£