ՎԱՏ ՊԱՐՈՂԻՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է


 

Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգում է փետրվարի 17-ին հայտարարված իր հանրահավաքը:

Հասկանում ենք, որ ՀԱԿ-ը մեծ մարդասիրություն է հանդես բերում և չի կամենում, որ մեր հայրենակիցները մրսեն ու հիվանդանան, մի մասն էլ ստիպվաΖծ լինի կյանքը վտանգելով` մարզերից հասնել քաղաք: Սակայն հազիվ թե միայն եղանակային պայմաններով պատճառաբանվեր հանրահավաքի հետաձգումը` եթե ՀԱԿ-ը շատ կարևոր ասելիք ունենար: Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմակիցները վացուց արդեն որևէ նոր բան չեն ասում, որևէ հիմնարար ծրագիր չեն առաջարկում: Առաջնորդն էլ հավանաբար հոգնել է դասախոսություններ կարդալուց: Դե, խեղճ մարդը ստիպված է ամեն անգամ նստել ու երկարաշունչ մի տրակտատ շարադրել, որից, բնականաբար, հանրահավաքի եկած մարդկանցից շատերը ոչինչ չեն հասկանում: Նրանք հիմա են իշխանափոխություն ուզում և կամենում են գնալ մինչև վերջ... Բայց այդ վերջը ոչ թե նրանց, այլ ՀԱԿ-ի համար է, որն ավարտվում է Ազգային ժողովի նիստերի դահլիճի դռների մոտ...