ԱՐԴՅՈ՞Ք ԿԱ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ 


 

Կառավարության և Ազգային ժողովի միջև խուլ պայքար է ստեղծվել: Կառավարությունը մերժում է իրեն ներկայացրած այն օրինագծերը, որոնց հեղինակները պատգամավորներն են` խորհրդարան ներկայացնելով սեփական օրինագծերը: Այս փաստն, իհարկե, գործադիրի նախանձախնդրության վկայություններից է: Սակայն օրինաստեղծ գործունեությամբ զբաղվողներից ոմանք արտառոցություն են համարում, որ ներկայումս ԱԺ օրակարգ ներառված 169 նախագծից 119-ի հեղինակը կառավարությունն է: Ավելացնենք, որ նախագահական նստավայրն էլ իր հերթին է ԱԺ ներկայացրել 16 օրինագիծ:

Օրակարգային նախագծերից, փաստորեն խորհրդարանի բաժինը կազմում է 34-ը: Որոշ պատգամավորներ դա դիտավորություն են համարում, մյուսներն էլ երևի ուրախանում են` օրինագիծ ստեղծելու «բեռից» ազատվելու համար:

Ո՞վ է վերջապես հարթելու այս «թնջուկը», ո՞վ է վերջ դնելու կառավարություն-Ազգային ժողով լուռ հակամարտությանը` եթե դա իրոք առկա է: