ԿԱՊԱՎԻՆԵՆ ԱՂԱՆԴՆԵՐԻՆ


Առաջիկա ընտրություններում ոչ միայն բազմաթիվ կուսակցություններ են ապավինելու տարբեր աղանդավորական խմբավորումների քվեներին, այլ շատ ու շատ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել պատրաստվող թեկնածուներ: Թեև ԱԺ ընտրություններին դեռ 11 ամիս ժամանակ կա, սակայն առաջադրվել պատրաստվող ներից շատերը բանակցություններ են սկսել կրոնական խմբերի հետ: Հանրապետության տարբեր բնակավայրերից ստացվող տեղեկությունների համաձայն` պատգամավորացուները մեծամասամբ ձգտում են պայմանավորվածություն ձեռք բերել հատկապես ամենաբազմանդամ, բայցև ամենավտանգավոր աղանդի` Եհովայի վկաների հետ: Հետաքրքիր է, որ մինչև հիմա էլ նման գործարքների նախադեպեր եղել են, սակայն դրանք երբևէ այսչափ բացահայտ բնույթ չեն կրել: Մինչ հիմա կողմերը ձգտել են համագործակցությունը գաղտնի պահել, բայց այս ընտրություններում այդ գաղտնիությամբ նրանք մտահոգ չեն: