Տիմոշենկոն ուղղափառ չէ՞


Ուկրաինայի նախագահի քարտուղարության ղեկավար Վիկտոր Բալոգան լրջորեն կասկածում է, թե Յուլյա Տիմոշենկոն դավանում է քրիստոնեական հավատին: Նա իր այդ կասկածները փորձել է հիմնավորել մամուլում: Գնահատելով երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Բալոգան ուշադրություն է հրավիրել հատկապես այն իրողությանը, որ վարչապետուհին չի մասնակցել ռուսների (՞) մկրտության 1020-ամյակի պետական տոնակատարություններին. - Տիմոշենկոն իր բացակայությունները տարբեր պատճառաբանություններով է բացատրել. սկզբում խոսում էր հիվանդության, հետո` ինչ-որ ուրիշ կարևոր հանգամանքների, ապա` արձակուրդում լինելու մասին: Հնարավոր է` որ կառավարության ղեկավարը ոչ թե ուղղափառ, այլ մի ուրիշ հավատի հետևո՞րդ է. ասենք` սիոնիզմի կամ բուդդիզմի,- հռետորական հարցում է կատարել պետպաշտոնյան` հավելելով. - Չէ՞ որ արձակուրդի դիմումը նրան չէր չխանգարել` մեկնել Մերձկարպատներ` հեղեղումների գոտի, երբ արդեն այնտեղ էր իր տեղակալ Տուրչինովը` նախարարի հետ: Իհարկե, երբ խոսքը վերաբերում է վերնախավին հաճոյանալուն, վարչապետի առաջին տեղակալի հանդեպ վստահությունը մոռացվում է,- մեկնաբանել է Բալոգան: