Գտնողի երջանկությունը


Ամերիկյան Ֆլորդիա նահանգի բնակիչ Բրայան Մակգուինը կնոջ զարդերը պատահմամբ կենցաղային աղբի հետ աղբապարկն էր նետել: Կորուստը բավական թանկ էր` 10 հազար դոլար արժողությամբ (տեղեկացրել է ԻՏԱՌ¬ՏԱՍՍ¬ը): Ամուսինները, սակայն, հաջորդ օրն են հայտնաբերում, որ զարդերը չկան, իսկ աղբահան ծառայությունն արդեն տեղափոխել էր շրջակայքի բոլոր պարկերը: Բրայանն իսկույն ճշտում է, թե որ աղբամբար են տեղափոխել նախորդ օրվա հավաքածը: Նրա վճռականությունը տեսնելով, ծառայությունը տղամարդուն հատուկ սկաֆանդր է տրամադրել: - Ես նույնիսկ չէի պատկերացնում, թե ինչերի էի բախվում: Բարձր պարսպից այն կողմ ինձ սպասում էր գարշահոտ աղբի մի մեծ բլուր` հինգհարկանի շենքի բարձրությամբ,¬ պատմել է ամերիկացին.¬ Սկզբում առանձնացրի մի քանի պարկ, բայց հետո գիտակցեցի, որ գործն այդպես գլուխ չի գա: Եվ սկսեցի ուշադիր զննել թարմ պարկերը, ու աչքերիս չէի հավատում, երբ դրանց մեջ գտա մեր կանաչ¬գծավոր թաղանթավոր տոպրակը: Ինձ թվում էր, թե վիճակախաղով միլիոն դոլար եմ շահել: Էննի մատանին գտնվեց, ու դա մեծ ուրախություն էր. չէ՞ որ առանց դրա ինձ հազիվ թե տուն թողնեին: Մատանու որոնողական աշխատանքները տևել են մոտ 30 րոպե, և Մակգուինն իր արաքը ռեկորդ է համարել: