Ընդդեմ ծամոնի


Շատերն են զզվանք ապրում, երբ սեղանի ինչ¬որ մասում, տրանսպորտի նստարաններին կամ կոշիկի ներբանին կպած ծամոն են հայտնաբերում: Եվրոպական երկրների իշխանությունները տարեկան միլիոնավոր եվրոներ են ծախսում` այդ տհաճության դեմ պայքարելու համար: Գերմանիայում նույնիսկ մտածում էին հատուկ հարկ մտցնել: Իրենց ծամած մաստակն այս ու այնտեղ կպցնողներին Պեկինում տուգանում են 6 եվրո, Պրահայում` 40, իսկ իսպանական Լա¬Պալմա զբոսաշրջային կղզում` ամբողջ 300 եվրո: Եվրոպացի մաստակասերները շուտով հաճելի անակնկալ կստանան: Իռլանդացի գիտնականները նոր «ռետին» են հայտնագործել, որը ծամվում է, բայց ոչ մի իրի վրա չի կպչում: Բացի այդ, ի տարբերություն ավանդական ծամոնների` տարրալուծվում է (հաղորդել է գերմանական Deutschlandfunk ռադիոկայանը): Այդ «անվտանգության» գաղտնիքն այն է, որ դրա հիմքում ոչ թե «բուտիլկաուչուկ» սինթետիկ պոլիմերն է, այլ «գլյուտեն» սպիտակուցը: Որպեսզի ավելի պատկերացնելի դառնա սանիտարական ծառայություններին պատճառվող հոգսերի ծավալը, հավելենք 2 փաստ. Գերմանիայում մայթերի 1 քառ. մետրից նրանք ստիպված են լինում միջին հաշվով 80 ծամած մաստակագնդիկ հավաքել: Երկրի իշխանությունները տարեկան շուրջ 900 միլիոն եվրո են ծախսում` կպչուն այդ աղբից փողոցները մաքրելու: