ԴԱՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍՏԵՐԻՑ ՄԵԿԸ


Օրերս Թուրքիայի մեծ ժողովի նախագահը «սենսացիոն» բացահայտում է արել. «Մինչդեռ նորագույն պատմության ամենամեծ կոտորածներից մեկը 1992-ին աշխարհի աչքի առջև իրականացվեց Խոջալուում: Այդ կոտորածներին անձամբ մասնակցել է ներկայումս Հայաստանի նախագահի պաշտոնը վարող Սերժ Սարգսյանը»: Աշխարհն արդեն գիտի ճշմարտությունը Խոջալուի դեպքերի մասին, գիտի, որ ազերիներն են կազմակերպել իրենց հայրենակիցների սպանդը, սակայն Մեջլիսի խոսնակը դեռ շարունակում է բարբաջել այդ թեմայով: Թե նման «տեղեկատվությունը» ո՞ւմ համար է և ո՞վ կօգտվի դրանից` կարող ենք ենթադրել: Սակայն այս և նմանատիպ հայտարարությունները հերթական անգամ փաստում են մեր հարևանների անբարո կեցվածքի ու ստախոսության մասին... Ժողովուրդն, ուրեմն ճիշտ է ասում, որ կարմիր կովն իր կաշին չի փոխում...