Մզկիթակիզում


 

Բելգիայի մայրաքաղաքում մզկիթի վրա նետված պայթուցիկ խառնուրդով լի շիշը հրդեհ է առաջացրել: Այրվածքներից վախճանվել է իմամը, և մեկ մարդ վիրավորվել է:

Վկայակոչելով RTBF հեռուստաալիքը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ հոգևորականը փորձել է մարել կրակը: Փրկարարները 40 րոպե պայքարել են 46-ամյա հոգևորականի կյանքի համար: Միջադեպի ականատեսները պատմել են, որ հանցագործը մզկիթ է մտել` մի ձեռքում` կացին, մյուսում` բենզինի տարա, որի պարունակությունը շաղ է տվել պատուհաններին և այրել: Հենց ականատեսներն էլ բռնել են նրան` մինչ ոստիկանության գալը:

Բրյուսելի Անդերլեխտ կոմունան (ուր տեղի է ունեցել միջադեպը) բնակեցված է Հյուսիսային և Կենտրոնական Աֆրիկայից արտագաղթյալներով:

Մզկիզթն ամբողջովին այրվել է, և ոստիկանությունն ու բնակիչները զգուշանում են փողոցային անկարգությունների բռնկումից:

Իսկապես` անկանխատեսելի են մարդիկ: Ու դժվար է ասել` ժամանակներն ու բարքե՞րն են նրանց խաղալիք դարձրել, թե հրեշագործությունը ինքնադրսևորման կերպ դարձրած` նրանք են խաղում ժամանակի հետ: