Ռուսաստանի հետին միտքը


Առանց Կովկասի մեր երկիրը պարզապես բիծ է` աշխարհի քաղաքական քարտեզին£ Թևավոր խոսք հիշեցնող այս արտահայտության հեղինակը ՌԴ Հասարակական պալատի` Կովկասում հանրային երկխոսության և քաղաքացիական հասարակության զարգացման աշխատանքային խմբի ղեկավար Մաքսիմ Շևչենկոն է£ Իսկ ինչպե՞ս է նա հիմնավորում իր իսկ ձևակերպումը: Մոսկովյան, կովկասյան և ստավրոպոլյան` այս գարնան ահաբեկչությունները զարմանալիորեն միասնական հասարակական արձագանք ունեցան£ Կովկասն հիմնախնդիրների ակունք է. այն մեզ խանգարում է ապրել. այն անըմբռնելի է, ասել է թե` վտանգավոր է, և դրա համար... առանձրացրեք Կովկասը` պատգամել ու պատգամում է քաղաքական ձայնախումբը£ Իհարկե, յուրաքանչյուրն իր դերերգն ու իր թեման ունի` Ռուսաստանի Դաշնությունը քայքայող այս օրատորիայում£ Լիբերալները, որոնց համար աշխարհը պտտվում է «քաղաքակրթված» ԱՄՆ¬ի, Արևմտյան Եվրոպայի և Իսրայելի շուրջ, ճառաբանում են, թե Կովկասը Գազայի հատվածն է ու դրա համար հարկավոր է անջատել այն, պատ քաշել, վերևից տատասկ ու կտղանք թափել£ Ուժայինների ցնորքն է բոլոր կովկասցիներին ուժով անդուլ հսկողության տակ առնել£ Ոչ շատ առաջ ԽՍՀՄ¬ում դրախտային կյանք երազող հայրենասեր¬կոմունիստներն առաջարկում են ստեղծել «սլավոնական ժողովուրդների միություն» (դրա համար նրանց ի¯նչ կաներ վրացի ընկեր Ստալինը` գուշակեք ինքներդ)£ Իսկ «ազգային¬պետականամետներն» ուղղափառությունը պետականաստեղծ կրոն են հայտարարում այնպիսի տոնով, կարծես Ռուսաստանում ոչ Դաղստան կա, ոչ Ինգուշեթիա, ոչ Չեչնիա, ոչ Կարաչևո¬Չերկեսիա, ոչ Կաբարդինո-Բալկարիա£ Սակայն բազմաշերտ այս հանրույթին միավորողը մեկն է. նրանք Կովկասը չեն ընդունում այնպես, ինչպիսին այն կա` իր ազգերի հագեցած գունապնակով, ավանդական հասարակությամբ, քաղաքական բուռն կյանքով, խորհրդային տարիներին բնակչության նշանակալի մասի ձեռք բերած մտավոր մակարդակով և սոցիալական ու տեխնոլոգիական անկմանը ակտիվ դիմադրողակա նությամբ£ Ասիայի տարածքում հենց Ռուսաստանն է մնում ինտերնացիոնալ և նույնիսկ ինտերքաղաքակրթության սոցիալական արդիականացման պատմական միակ նախագիծը£ Հենց դրա համար էլ այն մինչ հիմա դեպի իրեն է ձգում ժողովուրդներին` չնայած իր պատմական արյունալի փորձերին£ Հենց դրա համար էլ ժողովուրդները պատրաստ են (առա°յժմ) բարձր գին վճարել` միանալ զարգացման այն գործընթացներին և պատմական հիմունքների այն նախագծումներին, որոնք անձնավորում է Ռուսաստանը£ Իսկն ասած` նախագծա-իմաստային պատմական թեմայից դուրս ոչ մի Ռուսաստան էլ գոյություն չունի£ Դրանից դուրս այն պարզապես մի բիծ է աշխարհի քարտեզին, կեչիներ,Դոստոևսկու ինչ¬որ էկրանավորումներ, հիստերիկ գինարբուքներ գնչուների հետ և «ա լա ռուս» ոճի ինչ¬որ բաղկացուցիչներով... Կովկասը Ռուսաստանի կազմում է ոչ իր կամքով. այն ավելի երկար ու ավելի ճկունորեն է ընդդիմանում նրա դաժան ազդեցությանը ուրիշներից£ ...Դուրս բերեք Կովկասը, և Ռուսաստանը կմնա ընդամենը որպես ինչ¬որ վհատ տարանցիկ հարթավայր, որով, դեռևս հասկանալի էլ չէ` արժե՞ կառուցել Եվրոպայից Խաղաղ օվկիանոս ձգվող հսկա ճանապարհ` երբ Մետաքսի հին ուղին ձգվում է հարավով` ավելի սիրալիր մարդկանցով բնակեցված երկրով£ Արևմտամետ լիբերալները Կովկասը համեմատում են Ալժիրի, իսկ Ռուսաստանը` Ֆրանսիայի հետ£ Ալժիրը գաղութ է, որի բնակիչները` արաբներ, բերբերներ, ֆրանսիացիներ, չեն ունեցել միատեսակ քաղաքացիական իրավունքներ£ Հյուսիսային Կովկասը ՌԴ իրավական ու քաղաքացիական տարածքն է£ Նրա բոլոր բնակիչները` անկախ ազգությունից և կրոնական դավանանքից, ունեն սահմանադրական նույն իրավունքներ, ինչպես մոսկվաբնակները£ Լավ, մի պահ պատկերացնենք, թե Կովկասն անջատվեց£ Դրա հետևանքները կճաշակեն ոչ թե մոսկովյան, ամերիկյան, եվրոպական և իսրայելյան խոհանոցների այն խելոքներն ու տեսաբանները, ովքեր նման մտքիկներ են տարածում£ Հյուսիսային Կովկասը կբաժանվի տարբեր անկլավների ու ահաբեկչության արմատական ուժերի միահամուռ գրոհներին կենթարկվի` նրանց «հակաահաբեկչական» թշնամի-գործընկերների հետ միասին£ Այն հարյուրապատիկ ավելի սարսափելի տարածք կդառնա, քան ինչի վերածվել է Աֆղանստանը` Արևմուտքի կամքով£ Կովկասի աֆղանացմանն իրենց արյամբ կհատուցեն ներկայիս ՌԴ միլիոնավոր բնակիչները, որոնց կստիպեն էթնիկ պատերազմներում իրար դեմ մարտչնել£ Եվ որից հետո անպայման «հաշտեցնելու» կգան (հարավսլավական սցենարով) լիբերալների կողմից այնքան գովաբանված ՆԱՏՕ¬ի «խաղաղարար» ուժերը£ Դրա համար այսօր, լսելով վերոնշյալ հանրության հակակովկասյան դատողությունները, հիշում ենք ռուսական խորհրդարանում պատմաբանի, լիբերալի, հայրենասերի շուրթերից հնչած արտահայտությունը` «Ի՞նչ է սա` հիմարությո՞ւն, թե՞ դավաճանություն»£ Ինքս էլ հավելում եմ. մենք` անկախ մեր դավանանքից կամ հայացքներից, ռուսական նախագծին հավատացողներս, պետք է գիտակցենք, որ հանուն Կովկասի ճակատամարտը ճակատամարտ է ռուսական պատմության վերջնական իմաստի համար£ (Ըստ ռուսական մամուլի)