ԲԱՅՑ Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ


Կենտրոնական բանկը հերթական անկարևոր ու ոչ այնքան հրատապ նախաձեռնությամբ է հանդես եկել, որն այլ կերպ, քան գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի դեմ չհայտարարված պատերազմի նոր փուլ, չես անվանի£ Ամենայն հավանականությամբ` գլխավոր դրամատունը որոշել է վերջին ու թերևս ամենաուժգին հարվածը հասցնել «չեյնջերին» ու «լոմբարդ ներին»` առաջին դեպքում քսան անգամ բարձրացնելով գործունեության համար վճարվող տարեկան տուրքը և 50 հազար դրամից վճարաչափը 1 միլիոնի հասցնելով, երկրորդ դեպքում` 100 հազար դրամը 6 միլիոնով փոխարինելով£ Այս դեպքում, սակայն, հարկային բեռի ավելացման կամ այլ նման թեմաներով` խոսակցությունները շուտով ժամկետանց ու ավելորդ կդառնան, քանի որ նոր օրենքի գործարկվելուն պես փոխանակման կետերն ու գրավատները նույն օրն ևեթ կփակվեն£ Իսկ առայժմ նրանց «երկարակեցությունը» արդեն հայրենի խորհրդարանի դանդաղկոտությամբ միայն կարելի է պայմանավորել£ Եվ եթե, ասենք, հիշյալ օրինագիծն առաջիկայում մեր երեսփոխանները չհասցնեն քննարկել, և այն աշնանային նստաշրջանի օրակարգ տեղափոխվի, ապա ևս երեք ամիս մեր ավելի քան հազար հայրենակիցների համեստ ապրուստի խնդիրը կշարունակվի լուծված մնալ£ Ըստ էության փոքր և միջին բիզնեսի հիշյալ հատվածին հասցվող գիլյոտինային հարվածը երբեմն-երբեմն այս թեմայով ճամարտակող քաղուժերին տվյալ դեպքում քիչ է հետաքրքրում, քանի որ հարցն արդեն գործնական ու կոնկրետ խնդրի է վերաբերում£ Իսկ այդօրինակ քվեարկությունները սովորաբար բացառիկ համերաշխության մթնոլորտում են անցնում, այսպիսի օրինագծերը գրեթե չեն քննարկվում, քանի որ, որքան էլ ասելիքը պարզ լինի, միևնույն է, քվեարկությունն էլ իր հերթին պետք է անվրեպ լինի£ Ուստիև նման դեպքերում քննարկումներն ավելորդ անգամ բացահայտելու են, թե ինչ է տեղի ունենալու իրականում£ Ինչ խոսք, կարելի է «Որքան շատ վճարվի պետությանը, այնքան լավ» ընդհանուր առմամբ արդարացի սկզբունքով առաջնորդվել£ Բայց ոչ այս դեպքում£ Սակայն գլխավոր դրամատանը նույնպես լավ գիտեն, որ շուտով պարտադրվելիք վճարաչափերը պարզապես վեր են դրանց հասցեատերերի հնարավորություններից, և եթե մի դեպքում տարեկան 50, մյուս դեպքում` 100 հազար դրամ էր վճարվում, ապա շատ չանցած` նշված թվերին ընդամենը զրոներ են փոխարինելու£ Ի վերջո, ոչ գրավատները, ոչ էլ առավել ևս փոխանակման կետերը միլիոններ չեն աշխատում, որ ԿԲ¬ն էլ արդարամտորեն (՞) որոշի պետությանը հասանելիքի ավելի խելամիտ մասհանում սահմանել... Դեռ այս վեճի սկզբնամասում, երբ ցուցանակները տեղափոխելու, անվտանգության թանկարժեք սարքեր տեղադրելու և առնվազն 50 մետր հեռավորության վրա փոխանակման կետերի տեղաբաշխված լինելու պահանջը երևան եկավ, հիշյալ կառույցների մի մասն այս դեպքում արդեն աննշան թվացող պայմաններին չկարողացավ դիմանալ£ Հիմա այլևս կասկած չկա, որ նշված 1 և 6 միլիոն դրամները լրիվ անհնարինության սահմաններում են£ Իսկ ամենազավեշտալին այն է, որ բանկերի պարագայում սահմանված տուրքի չափն ընդամենը 3 միլիոն դրամ է£ Թիվ, որն այլևս ամեն ինչ ասում է£ Մեզանում բանկերը կոնկրետ ու ոչ պատահական մարդկանց են պատկանում£ Եվ ԿԲ¬ն ակնհայտորեն «ժեստ» է ուզում արած լինել` վերջիններիս գործերն է°լ ավելի լավացրած լինելու և համակարգի առնվազն երկու կարևոր գործառույթ առանց այլընտրանքի, առանց մրցակցության թողնելու, տարադրամի կուրսն էլ լրիվ կամայականորեն սահմանելու ակնկալիքով£ Այսպես, իհարկե, բանկային համակարգը կարելի է է°լ ավելի «կայացնել», բայց ո՞ւմ հաշվին... Դարձյալ` մանր ու միջին բիզնեսի£