«Պուտինը կարոտում է...»


Վերնագիրը մեղմացված տարբերակն է The WΖshington TiΗes-ում տպագրված հրապարակման վերտառության, որը մեջբերում է սենատոր Չակ Շումերի կոշտ ու կտրուկ ձևակերպման: Քաղգործիչը հայտարարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «դպրոցի բակի խուլիգան է», ով կարոտում է Ռուսաստանի փառապանծ օրերը և ձգտում է վերականգնել նախկին Խորհրդային Միության կարգավիճակը` որպես խոշորագույն գերտերություն` համաշխարհային ասպարեզում:

- Եվ խուլիգանին հաղթելու միակ միջոցը նրան հակահարված տալն է,- սենատորի խոսքը մեջբերել է թերթը:

Շումերը մեկնաբանել է ԱՄՆ-ի և ՌԴ միջև վերջերս արձանագրված դիմակայության դեպքերը` ներառյալ Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տալու որոշումը:

Բացի այս, ամերիկացիներին կարծես թե շա˜տ է վրդովեցրել «հակագեյական» ռուսաստանյան օրենքը: Նախագահ Օբաման և ակտիվիստները աշխարհով մեկ դատապարտել են այդ օրենքը, որը սահմանափակում է «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը»` ստվեր նետելով 2014 թ. Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիադայի վրա:

Պատկերացնո՞ւմ եք, չի էլ արգելում, պարզապես սահմանափակո˜ւմ է քարոզչությունը: Ու հարցնող չկա՞, թե ինչո՞ւ պետք է այլասերության քարոզչություն ծավալվի, կամ` ի՞նչ կապ ունի մարզահանդեսը սեռական կողմնորոշումների հետ: