Բուժփորձարարության զոհերը


Ամբողջ 70 տարի այդ մարդկանց հոգիները, երևի, դեգերել են երկինք-երկիր սահմանագծում և մի բուռ հող երազել իրենց աճյունների համար: Սիայն հիմա կատարվեց այդ երազանքը: Հրեա քահանաներն օրերս Ստրասբուրգում հողին են հանձնել Երկրորդ աշխարհամարտում զոհված մի խումբ հրեաների աճյունները, որոնք անոթների մեջ ամփոփված, պահվում էին բժշկական դպրոցում:

Այս տարի հունիս ամսին հայտնաբերվել էր մի նամակ` գրված 1952 թ., ուր խոսվում էր նացիստ բժիշկ Ավգուստ Հիրտայի ղեկավարությամբ հրեաների աճյունների վրա կատարված փորձարարության մասին:

Պատերազմի ժամանակ Ստրասբուրգի համալսարանին առընթեր բժշկական դպրոց էր տարվել հրեաների 86 դիակ: Նրանց մի մասը հողին էր հանձնվել պատերազմից հետո, մյուսները թաքցվել էին և օգտագործվել գիտական հետազոտությունների նպատակով:

Նամակի ի հայտ գալուց հետո դպրոցի արգելված սենյակներից մեկում հայտնաբերվել են նաև զոհվածների աճյուններով սրվակներն ու փորձանոթները: Զոհերից կամ, ավելի ճիշտ` փորձաճյուններից միայն մեկի ինքնությունն է հաջողվել ճանաչել` լեհաստանցի հրեա Մենախեմ Տաֆեմին, ով սպանվել էր Օսվենցիմի զազախցիկում (տեղեկացրել է NEWSru.coΗ-ը):