Նրանք էլ են բժիշկ ծեծում 


 

Այդ վայրագությունը, փաստորեն, միայն մեզանում չի կատարվում: Իսրայելում նույնպես քիչ չեն «դյուրաբորբոք» հիվանդատերերը: Եվ հաճախ նրանք այնքան էլ մեղավոր չեն: Տեղի լրատվամիջոցներից մեկը` Ynet-ն օրերս հաղորդել է, որ բժիշկների հանդեպ բռնության հերթական դեպքը տեղի է ունեցել «Կապլան» հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում:

Մահացած նորածնի հարազատը հարձակվել է բժիշկ-գինեկոլոգի վրա և վնասել նրա գլուխն ու ձեռքերը: Նա անխնա ծեծել է բժշկին և փորձել է փախչել: Բայց հիվանդանոցի պահակախումբը նրան բռնել է հենց հիվանդանոցի դարպասների մոտ:

Ըստ պաշտոնական տվյալների` այս տարի արձանագրվել է 15 հարձակում` Հիպոկրատի երդմնակիրների դեմ: Դրանցից 5-ը սահմանափակվել է անվայելուչ հայհոյանքներով, մնացյալների դեպքում բժիշկները ֆիզիկական գրոհների են ենթարկվել: