«ՍԱՐՅԱՆԱԿԱՆ» ԵՐԱԺՇՏԱՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ


Ունեցած անբարենպաստ ստեղծագործական պայմաններով, պայմանավորված` կրթամշակութային առաքելության բնականոն «միջնարարներով», խորհրդանշական բեմադրական ռեսուրսնե րով և մեր օպերայինի մեծ բեմում սկսնակ երգիչ-երգչուհիների երաժշտադրամատիկական ունակությունների բազմաբեմելներով բյուրեղացման անհեռանկարայնությամբ, ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան ոչ միայն հարատևելու հնարքներ է գտնում, այլև, իր համեստ կարողությունների հետ ոչ մի կերպ չհաշտվելով, ջանում կարևորել 30-ամյա տարեգրությունն ու մեծարել դրանում մնայուն հետագիծ թողած անհատներին` վերարժևորելով հրաշալի ձայների այս ազնվացնող քուրայում բացահայտված բնատուր շնորհները թրծող ամեն հաջորդ սերնդի համար նորովի£ 90-ականներից արևոտ երաժշտահորիզոնների երազանքով իրենց սաների գեղագիտական համակողմանի դաստիարակությունն ու պատշաճ մասնագիտացումն իրականացնող Հովհաննես Միրզոյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, հաստատված բարի ավանդույթներին խենթ նվիրու°մով հավատարիմ մնալով, հարուստ փորձառությամբ նոր անուններ են հայտնաբերում ու կրթում£ Իրենց արդյունավետությունը կոնկրետ ձայնային տվյալների հղկման տեսակետից գործնականում քանիցս հավաստած փոքրածավալ օպերաների վերաբեմադրություններն անխուսափելի են դառնում, լավագույնների հաստատունությունը ստուդիական խաղացանկում` անկարելի£ Տասը բեմադրիչների արած շուրջ 30 աշխատանքներից շատերը, ցավոք, այժմ պատմականի նշանակություն են ստացել£ Դեռ լավ է, որ 15¬ի հեղինակը` գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը, անպարփակ բարությամբ ու Արցախյան ազատամարտում կոփված անզիջում կամքով, կարողանում է ստեղծագործական ներշնչանքի նոր ազդակներ գտնել£ Ստուդիայի հարատևման կարևորության անզիջում ջատագովների համախոհությամբ` նա համարձակ ձեռնարկում է մեզանում նախադեպը չունեցած բեմադրություններ. Պուչինիի բարդագույն «Եռապատումը» («Քույր Անժելիկա», «Ջանի Սկիկի», «Թիկնոցը») և «Ծիծեռնակը». Դոնիցետիի «Լուչիա դի Լամեռմուռն» ու «Զանգակը»… Իրենց օպերային դասական գոհարների հանրաճանաչումը բարձր գնահատող իտալացիների աջակցությամբ` դրանք վառվռուն թատերայնությամբ են բեմ բարձրացվում£ Միաժամանակ հրաշալի ձայների նոր համանվագ ներկայացնում երաժշտասեր հանրությանը£ Երբ մարզային հյուրախաղերին մասնակցելու պատրաստակամությամբ ոտք եմ դնում ԵՊԿ «ստուդիական» դահլիճ, զարմանում եմ, թե ինչպիսի համբերատարությամբ է հարազատացնում անփորձ շնորհալիների նոր «դերասանախմբին», տասնյակ անգամ կարծես ինքն իր համար էլ հայտնագործելով, Պուչինիի «Ծիծեռնակը»£ Եվ չի զլանում, ինչ¬ինչ մատչելի խնդիրների առաջադրմամբ, հարմարեցնել սկսնակների կարողություններին իր բեմադրամտահղացումը` պահպանելով ներկայացման առանցքային թատերաերաժշտական ամբողջականությունը£ Դեռ լավ է, որ երիտասարդ ռեժիսոր Արսեն Ղազարյանը , չկորցնելով ինքնահատուկ հումորի զգացումը, անտրտունջ զբաղվում է թե ինքնուրույն բեմադրություններով, թե վերաբեմադրվելու անհրաժեշտությունն ի հայտ բերողների ներմուծումներով£ ԵՊԿ V կուրսի ուսանողուհի Նինա Մինասյանն, օրինակ, վեցերորդ Սերպինան է` գլխավոր հերոսուհու դերերգի մարմնավորողը Պերգոլեզիի «Սպասուհին` տիրուհի» բուֆ¬օպերայի, որի խաղարկմանը պատրաստվում էի անմիջականորեն հաղորդակցվել Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի կամարների ներքո£ Նախորդ օրը Աբովյանում տեղի ունեցած ներկայացման հանդիսատեսային ջերմ ընդունելությամբ խանդավառությունը վառ պահած երաժշտախմբով սահուն կայանում է նաև չարենցավանյան խաղարկումը£ Վեսպոնեի` ազնվական Ուբերտոյի (Ռոբերտ Բավեյան) ծառայի համր դերը ստանձնած Արսեն Ղազարյանը, հանրամատչելի հակիրճ պարզաբանմամբ, հանդիսասրահի ուշադրությունը կարողանում է կենտրոնացնել ժանրի սկզբնավորումը նախանշած (1733 թ.) մելոդրամատիկ ստեղծագործության անխամրելի գրավչության վրա£ Դպրոցի տնօրեն Լևոն Բիկիջյանի երբեմնի համակուրսեցին` Արմեն Վարդանյանը, դիրիժորական փայտիկի հմուտ առաջնորդությամբ կենդանացնում է Մինասյան-Բավեյան-Ղազարյան եռախաղին համարժեք երաժշտական նվագակցությունը£ Երկպլան գործողութ յամբ բացվող սյուժետային գծին համընթաց աշխուժանում են բեմական իրադարձությունները` երևակելով Սերպինա¬Մինասյանի հմայքն ու տպավորիչ ունակությունները£ Երաժշտական նվագախմբային միջարկմամբ առանձին կախարդանքն է ի հայտ բերում քաղցրածոր մեղեդայնությամբ ունկ շոյող հնամենի երաժշտությունը£ Սերպինա-Մինասյանի նպատակամետ սպասուհին կանացի նրբին խարդավանքներով հաղթանակ է տոնում` Ուբերտոյի համակրանքը նվաճելով£ Ամուսնական դաշինքով երջանիկ ավարտը զվարթացնում է սակավամարդ հանդիսասրահը£ 44-ամյա դպրոցի խնդիրներով մտազբաղ (ամենուր նույն անմխիթար վիճակն է` մեծ նվիրումով եղածը գեթ պահպանելու պահանջ հարուցող)` վերադառնում ենք Երևան£ Մասնագիտական կրթարանների միջև թուլացած կապերը սերտացնելու օրվա հրամայականն ընդունելով` ապավինում ենք վերջին տարիներին թափ առած «Մարզերում մշակույթը համաչափ զարգացնելու» պետական ծրագրում ընդգրկվելուն. «Չի կարող օպերային ստուդիայի ու տարրական երաժշտակրթարանների համագործակցությունն անպտուղ մնալ£ Գուցե կազմավորման 30-ամյա հոբելյանակատարության հերթական միջոցառո՞ւմը հարկավոր ուշադրություն առաջացնի» £ Մի քանի օր անց ԵՊԿ դահլիճում Ղազարոս Սարյանի ծննդյան 90-¬րդ տարեդարձն է պատշաճ նշանավորվում անունը որդեգրած ստուդիականների նույն ներկայացմամբ` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանի խորունկ բնութագրությանը հաջորդելով£ Հոր` Մարտիրոս Սարյանի վրձնած կտավից հայացքով, կարծես, դահլիճում ինչ¬որ մեկին է փնտրում բազմավաստակ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երաժիշտ-մանկավարժը, ով Մեծ Հայրենականի բովով է անցել, Շոստակովիչի վերջին մոսկովյան սաներից եղել ու սերունդների կրթությունը երկար տարիներ գլխավորել Երևանի բարձրագույն երաժշտանոցում£ Մտերիմ-հարազատներն են: Ներկայիս իշխանավորներից որևէ մեկը չէր պատվել իր ներկայությամբ գույների երաժշտաթարգմանի բեղուն վաստակն արժևորող բովանդակալից հրապարակային միջոցառումը£ Փաստորեն` նաև ստուդիայի 30-ամյա երաժշտամաքառումը: Ընկճում է, իհարկե, պատշաճ ուշադրության պակասը£ Անկասելի է դառնում ԵՊԿ տաղանդավոր կադրերի արտահոսքը£ Ստուդիան էլ, ասես, սոսկ արտերկրին գրագետ ու շնորհառատ երգիչ-երգչուհիներ մատակարարող բազա է դառնում£ Բայց «սարյանականների» խենթ նվիրումը, զարմանալիորեն, «մարտունակ» է մնում£ Տնօրինության (Լևոն Տոնոյան) ու փոքրաթիվ աշխատակազմի անդուլ ջանադրությամբ երբեմն¬երբեմն փայլուն հաղթանակներ են արձանագրվում, որոնց հանդեպ, ցավոք, մեծ հետաքրքրություն չեն դրսևորում ԶԼՄ¬ներն էլ£ Հոբելյանական տրամադրությունն իսպառ չի անէացել. չի° կարող եզակի կարևորությունը վաղուց հաստատած այս կրթամշակութային օջախի ապագան ամենևին չհուզել երկրի ներկայիս տերերին… Եվ նոր թափ է առնում ստուդիական պանծալի տարեդարձի կապակցությամբ նախաձեռնված երաժշտափառատոնը£ Մեկնարկելով գարնանը օպերայինում, հանրահայտ «Լուչիա…»¬ով (բեմադրիչ` Հովհաննես Հովհաննիսյան, դիրիժոր` Հովհաննես Միրզոյան)` հավակնում է ուժգին ակորդով` իտալացի հռչակավոր կոմպոզիտորներից մեկի 100¬ամյակը պանծացնող մեծակտավ օպերայի (չեմ հրապարակում` ծրագրված անակնկալի հոգեթովչանքը չնվազեցնելու միտումով) նոր բեմադրության մասսայական ներկայացմամբ շուտով զրնգացնել շարունակականությունը հրաշքով պահպանող «սարյանականների» անփոխարինելի դերակատարության ավետիսը համատարած ռաբիսի ապամշակութային խառնարանի մաքրագործման ներկայիս քավարանում£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ