Ծրագիրը շարունակվում է:


q ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էին հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթի նախագիծը, համաձայնեցվեցին հանձնաժողովի անդամների բոլոր առաջարկություններն ու վիճահարույց հարցերը: Հանձնաժողովը որոշում կայացրեց փաստաթուղթը խմբագրել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը: