Էլեկտրոնային անձնագրեր


ՌԴ կառավարությունը հաստատել է դաշնային համակարգի մինչև 2020 թ. քաղաքացիներին զինծառայության նախապատրաստելու հայեցակարգը, որը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլերով£ Առաջին փուլում` 2010 թ., նախատեսում է ստեղծել այդ հարցերով միջգերատեսչական հանձնաժողով£ Երկրորդում` 2011-2012 թթ., նոր համակարգը կգործի լիարժեքորեն. այդ ընթացքում ԴՕՍԱԱՖ¬ը բանակի համար մինչև 200 մասնագետների ամենամյա ուսուցում կանցկացնի£ 2013-15 թթ. Ռուսաստանում պետք է ներդրվեն զորակոչիկների էլեկտրոնային անձնագրեր£ 2016¬ին` առողջության պատճառով ծառայությանը ոչ պիտանի պատանիների թիվը պետք է կրճատվի մինչև 20 %¬ով, իսկ նորակոչիկների շրջանում մարզիկների և կարգային մարզիկների թիվը պետք է աճի շուրջ 8 %¬ով£ Արդյունքում ակնկալվում է, որ 2020 թ. կամրապնդվի երիտասարդների առողջությունը, և կբարելավվեն նրանց պայմանները£ Տարօրինակ ծրագիր է, չէ՞. և եթե այս լրատվությունը տարածած HEթA լրատվամիջոցը չի աղավաղել փաստերը, ուրեմն երիտասարդության առողջությունն ու զարգացման պայմանները մինչ հիմա միտումնավոր կերպով չեն բարելավվել, բանակի համար մասնագետներ չեն պատրաստվել... Բայց այ` էլեկտրոնային անձնագրեր պարտադրելու շարժառիթը (այն էլ` զորակոչիկներին), թերևս մանրամասնելու կարիքն ունի£