ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ, ԻՍԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ...


 

Մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում չեն դադարում բողոքի ակցիաները, որոնք բավական ինքնատիպ են: Այստեղ հավաքված բնապահպաններն ամեն կերպ խոչընդոտում են դեպի Եզնիկ Կողբացի փողոց ընթացող բեռնատարներին, ովքեր կամենում են այստեղ տեղափոխել Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների կմախքները:

Ուշագրավն այն է, որ անգամ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունից հետո` որ որևէ կանաչ տարածք այլևս չի տրամադրվելու կրպակներին, ու մայրաքաղաքն էլ վերածվելու է կանաչ տարածքներով քաղաքի` ոմանք շարունակում են ի ցույց դնել իրենց հավակնություններն այգու հանդեպ և ամեն ինչ անում են` այստեղ բնավորվելու համար: Կամ իշխանություններն անգամ անզոր են որոշ «զոռբաների» առջև, կամ էլ ծածուկ համաձայնություն է ձեռք բերվել` «մենք կասենք, որ արգելում ենք, իսկ դուք ամեն ինչ արեք, որպեսզի տեղավորվեք» սցենարով: